Logo

Ուլի Հյոնեսը «խայթել» է «Բարսելոնային»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:43 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը զարմացել է՝ լսելով, որ «Բարսելոնան» հետաքրքրվում է մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով։

«Գրում են, որ «Բարսելոնան» ցանկանում է հրավիրել Ռոբերտ Լևանդովսկիին։ Կես տարի առաջ նրանց պարտքը 1,3 մլրդ եվրո էր։ Գերմանիայում նրանց վաղուց արդեն սնանկ ճանաչած կլինեին։ 1,3 մլրդ եվրո պարտքը նշանակում է, որ սնանկանալու վտանգը մոտ է, իսկ դուք բազմամիլիոնանոց առաջարկ եք կատարում՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի համար։

«Բավարիայում» ես չեմ ճանաչում մի մարդու, որը կհամաձայնի Ռոբերտին բաց թողնել նախքան պայմանագրի ժամկետը լրանալը։ Եթե նա մնա, ապա կշարունակի լավ խաղալ ու հարմարավետ զգալ Գերմանիայում»,- Հյոնեսի խոսքն է մեջբերում RTL-ը։

Հայտնի է, թե որքան գումար է պատրաստ վճարել «Բարսելոնան» Լևանդովսկիի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա