Logo

Ում թիմ կհրավիրի «Բավարիան», եթե Լևանդովսկին որոշի հեռանալ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:18 / 14.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիան» Ռոբերտ Լևանդովսկիին փոխարինելու համար կարող է գնել «Շտուտգարտի» հարձակվողի տրանսֆերային իրավունքը։

Մյունխենյան ակումբը չի ցանկանում 33-ամյա լեհ ֆուտբոլիստին բաց թողնել, սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, եթե «Բարսելոնան» 35-40 մլն եվրո առաջարկի, Գերմանիայի չեմպիոնը կհամաձայնի գործարքին։

Sport Bild-ի հաղորդմամբ՝ Լևանդովսկիին մյունխենյան ակումբում փոխարինելու տարբերակներից մեկը Սաշա Կալաջիչն է։

24-ամյա ավստրիացին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում խփել է 5 գոլ, իսկ նախորդ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում՝ 16 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա