Logo

Ումտիտին կարող է կարիերան շարունակել կատալոնական մեկ այլ թիմում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:48 / 20.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված է «Ժիրոնան», որը 3 տարվա դադարից հետո վերադարձել է Լա լիգա:

L'Équipe-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Պերե Գվարդիոլան հայտնել է, որ իրենք լրջորեն դիտարկում են ֆրանսիացուն պայմանագիր առաջարկելու տարբերակը:

«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին էլ 28-ամյա ֆուտբոլիստին հայտնել էր, որ նա իր ծրագրերում տեղ չունի:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը 2021/22 մրցարջանը բաց թողեց վնասվածքի պատճառով (մասնակցել է Լա լիգայի ընդամենը 1 հանդիպման):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա