Logo

Էմերին՝ «Լիվերպուլից» կրած պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:52 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Ունայ Էմերի

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղում կրած պարտությունը(2:3):

«Երբ պարտվում ես, տխուր տրամադրություն է տիրում թիմում: Մենք չենք կարող գոհ լինել «Յուվենտուսի», «Բավարիայի» դեմ լավ հանդիպումներ անցկացնելուց հետո «Լիվերպուլի» դեմ որոշ առավելություններով խաղալուց: Նրանք արժանի են եզրափակիչում խաղալուն։

Այսօր՝ առաջին խաղակեսում, բոլորին ցույց տվեցինք, որ մենք նույնպես լավ թիմ ենք և կարող ենք նաև շանսեր ունենալ։ Բայց 2 խաղի արդյունքում առավելությունը նրանց կողմն էր»,- Էմերիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Առաջին խաղակեսից հետո «Լիվերպուլը» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն ընդմիջումից հետո 3 գոլ է խփել և հաղթանակ տոնել: Առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել էր 2-0 հաշվով:

Կլոպ. «Պետք է հարգել «Վիլյառեալին». նրանք ուղղակի անհավանական բան արեցին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա