Logo

Էմերի. «Մենք կրկին փորձելու ենք հաղթել «Բավարիային»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:59 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Ունայ Էմերի

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիայի» նկատմամբ տոնած հաղթանակը (1:0):

«Մենք չենք պատրաստվում սահմանափակվել 1 խաղում ցուցադրած լավ խաղով։ Մենք կրկին փորձելու ենք հաղթել «Բավարիային»:

1:0 հաշվով հաղթանակը բավարար չէ. «Բավարիան» ֆավորիտ է, նորմալ չէ, որ նրանք պարտվեն: Մենք կարող ենք ուրախանալ, բայց պետք է զգույշ լինել։

Դեռ 90 րոպե կա, և ես ցանկանում եմ հաղթել «Բավարիային»: Ես կտխրեմ, եթե դրան չհաջողվի հասնել՝ նույնիսկ չնայած այսօրվա մրցավեճում ցուցադրած լավ խաղին»,- Էմերիի խոսքն է մեջբերում Marca-ն:

Առաջին խաղում միակ գոլը խփել է «Վիլյառեալի» հարձակվող Առնո Դանժուման։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մյունխենում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա