Logo

Հայտնի է՝ որքան գումար կհատկացնի ՄՅՈՒ-ն տրանսֆերների համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:39 / 19.05.2022ՍՊՈՐՏ
Մանչեսթեր Յունայթեդ-տրանսֆեր

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի համար 150 միլիոն եվրո կհատկացնի՝ հայտնում է բրիտանական De Telegraaf պարբերականը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ՄՅՈՒ-ի ապագա գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն առաջնահերթ ցանկանում է անգլիական ակումբում տեսնել իր ներկայիս թիմի՝ «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերին, հարձակվող Էնթոնիին և կատալոնական «Բարսելոնայի» նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, որի հետ 52-ամյա մասնագետն աշխատելու փորձ ունի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեն Հագը տրանսֆերային նպատակներից են նաև «Այաքսի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը և պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա