Logo

«Ուրարտուն» հաղթեց միայն վերջին 3 տեղերը զբաղեցրած ակումբներին. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:36 / 30.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

VNews-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ուրարտուին»:

1. VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնությունն «Ուրարտուն» ավարտեց 5-րդ հորիզոնականում: Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ անցկացրած 32 հանդիպումներում «Ուրարտուն» վաստակեց  40 միավոր (9 հաղթանակ, 13 ոչ-ոքի, 10 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 37-32), ինչը հնարավոր միավորների 41,6 տոկոսն է:

«Սևանի» հետ չեղարկված երկու հանդիպումներում «Ուրարտուն» 4 միավոր էր վաստակել (4-1, 0-0): Փաստորեն, «Ուրարտուն» առաջնության մասնակից թիմերից բոլորից շատ տուժեց «Սևանի» լուծարումից:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում «Ուրարտուն» Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ թիմի պատմության մեջ 7-րդ անգամ դարձել էր բրոնզե մրցանակակիր:

2. «Ուրարտուն» առաջնության աշնանային հատվածն ավարտել էր 6-րդ հորիզոնականում՝ անցկացրած 14 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 15-16), ինչը հնարավոր միավորների 38,1 տոկոսն է: 

Առաջնության գարնանային հատվածում անցկացրած 18 հանդիպումներում թիմը վաստակեց 24 միավոր (5 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 22-16), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է: 


VNews-ի ընտրանին՝

  1. «Արարատ-Արմենիան» թեև չեմպիոն չդարձավ, սակայն գերազանցեց իր նախկին չեմպիոնական ցուցանիշները. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
  2. «Ալաշկերտի» պատմության մեջ ամենաանհաջող մեկնարկը չխանգարեց 3-րդ տարին անընդմեջ մրցանակակիր դառնալուն. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
  3. «Արարատը» կրկին մրցանակակիր չդարձավ, ինչը վերջին անգամ տեղի էր ունեցել 14 տարի առաջ. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

3. Սեփական դաշտում անցկացրած 16 հանդիպումներում «Ուրարտուի»  օգտին 21 միավոր գրանցվեց (5 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 18-12), ինչը հնարավոր միավորների 43,7 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Ուրարտուն» պարտվել է «Փյունիկին» (0-2, 0-1), «Նոային» (0-1), «Արարատին» (1-2) և «Արարատ-Արմենիային» (1-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 16 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 39,5 տոկոսը (4 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 19-20): Մրցակցի հարկի տակ «Ուրարտուին» հաջողվել է հաղթանակներ տոնել ԲԿՄԱ-ի  (2-1, 4-1), «Նորավանքի» (1-0) և «Վանի» (3-0)   նկատմամբ:

4. «Ուրարտուն» առաջնությունում  7 խաղ անընդմեջ անպարտելի մնաց (2 հաղթանակ, 5 ոչ-ոքի), կրեց 3 անընդմեջ պարտություն, 4 խաղ ընթացավ առանց հաղթանակի, 340 րոպե շարունակ չգտավ մրցակիցների դարպասի բանալին:

32 հանդիպումներից 11-ում թիմի դարպասն անառիկ մնաց, 10 խաղում էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը:

«Ուրարտուն» խոշոր հաշվով 4 հաղթանակ տոնեց («Նորավանք»՝  3-0, ԲԿՄԱ ՝ 5-0, 4-1, «Վան»՝ 3-0): Թիմն այդ կարգի միակ պարտությունը կրեց «Արարատ-Արմենիայից»՝ 3 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: 

2021թ. հոկտեմբերի 21-ին «Նորավանքի»  հետ կայացած խաղը VBET ՀՊԼ-ում «Ուրարտուի» հոբելյանական՝ 650-րդ հանդիպումն էր: Իսկ նոյեմբերի 17-ին ԲԿՄԱ-ի դարպասը Ջոնել Դեսիրեի խփած առաջին գոլը VBET ՀՊԼ-ում թիմի հոբելյանական՝ 1200-րդ գնդակն էր: Այս տարվա ապրիլի 28-ին արարատցի Դավիթ Մանոյանի խփած գնդակը VBET ՀՊԼ-ում «Ուրարտուի» բաց թողած 750-րդ գոլն էր:

Առավել հաջող «Ուրարտուն» հանդես եկավ ԲԿՄԱ-ի դեմ՝ հաղթելով 4 խաղերում էլ: Իսկ ամենաանհարմար մրցակիցը երկրի չեմպիոն «Փյունիկն» էր, որի հետ խաղերում «Ուրարտուն» ընդամենը մեկ միավոր վաստակեց: Բացի ԲԿՄԱ-ից, «Ուրարտուին» հաջողվել է հաղթել նաև «Վանին» (3 անգամ) և «Նորավանքին» (2):

5. «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված, որից իրացվել է 10-ը: «Ուրարտուի» օգտին նշանակված 11մ 7 հարվածներից իրացվել է 6-ը:

Արթուր Միրանյանը նպատակին է հասցրել բոլոր 5 հարվածներն էլ՝ խոցելով Արման Մելիքսեթյանի («Վան»), Արման Ներսեսյանի (ԲԿՄԱ), Վարդան Շահատունու («Նոա»), արարատցի Վսևոլոդ Երմակովի և Դավիթ Պապիկյանի («Վան») պաշտպանած դարպասները:

Մեկ դիպուկ հարված էլ կատարել է Ջոնել Դեսիրեն՝ գրավելով նորավանքցի Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը: Իսկ ահա Լիվիո Միլթսը չի կարողացել հաղթող դուրս գալ «Նոայի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ մենամարտում:  

«Ուրարտուի» դարպասին նշանակված 11մ 4 հարվածներն էլ իրացվել են: «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիման մեկական անգամ խոցել է Անատոլի Այվազովի և Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասները: «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչն էլ երկու անգամ հաղթող է դուրս եկել Արսեն Բեգլարյանի հետ մենամարտերում:

6. Առաջնության 32 հանդիպումներում «Ուրարտուն» 37 գոլ խփեց՝ ցույց տալով 6-րդ արդյունքը մասնակից թիմերի մեջ: Գոլերի հեղինակներ դարձան 11 ֆուտբոլիստներ: Սերգեյ Մկրտչյանը, Նարեկ Գրիգորյանը, Գոռ Լուլուկյանը, Նարեկ Աղասարյանը, Դմիտրո Խլյոբասն ու Սամվել Հակոբյանը բացեցին գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում:

Առաջնությունում բոլորից արդյունավետ գործեց Արթուր Միրանյանը՝ 10 գոլով առաջին անգամ ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկու: Ընդ որում բոլոր գոլերն էլ նա խփել է առաջնության գարնանային հատվածում, ինչը լավագույն արդյունքն է փյունիկցի Ուգո Ֆիրմինոյի և նորավանքցի Իբրահիմ Շուեյբուի հետ:

Միրանյանի արդյունքը լավագույնն է վերջին 6 առաջնությունների «Ուրարտուի» ռմբարկուների մեջ: Մինչ այդ նման արդյունավետությամբ աչքի էր ընկել բրազիլացի Լաերսիոն՝ 2015/16թթ. առաջնությունում ևս խփելով 10 գոլ:

 7. Ուգոչուկվու Իվուն 7 գնդակով ընդգրկվեց «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Իսկ Օլեգ Պոլյակովն (31 տարեկան 180 օրական) ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում «Ուրարտուի» կազմում հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Դու Բալային (31 տարեկան 143 օրական): 32-ամյա Պոլյակովն «Ուրարտուի» կազմում անցկացրած խաղերի քանակով (49) գերազանցեց Բորիսլավ Յովանովիչի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 31 խաղի էր մասնակցել:   

Նախորդ առաջնությունում 8 գոլով թիմի լավագույն ռմբարկու դարձած Ջոնել Դեսիրեն ընդամենը 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները, 12 գնդակով եզրափակեց «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների հնգյակը (Բրունո Կորեա, Դու Բալա՝ 16-ական, Լաերսիո՝ 13, Բետո՝ 12 գոլ):

8. «Ուրարտուի»  դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Արսեն Բեգլարյանն անցկացրած 24 հանդիպումներում 22 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,91 գոլ), 9 անգամ դարպասն անառիկ պահեց:

Եթե հաշվենք նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը, որում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել, ապա Բեգլարյանը 10 «չոր» խաղով անձնական ռեկորդ սահմանեց «Ուրարտուի» կազմում: Մինչ այդ լավագույն արդյունքը նա ցույց էր տվել նախորդ առաջնությունում՝ 18 հանդիպումներից 9-ում դարպասն անառիկ պահելով:

Անատոլի Այվազովն անցկացրած 8 հանդիպումներում 10 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,25 գոլ), 2 անգամ դարպասն անառիկ պահեց: Նա այլազգի դարպասապահների մեջ ռեկորդակիր է Բարձրագույն խմբում անցկացրած հանդիպումների (118) և դարպասն անառիկ պահած խաղերի քանակով (47): 

9. Առաջնությունում «Ուրարտուի» կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստները 31-ամյա Օլեգ Պոլյակովն (31 տարեկան 180 օրական) ու Վադիմ Պարամոնովն էին (31 տարեկան 71 օրական): 18-ամյա Խարիտոն Այվազյանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր:

Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (184) «Ուրարտուի»  ամենափորձառու ֆուտբոլիստը դարպասապահ Արսեն Բեգլարյանն էր: 

Հակոբ Հակոբյանը VBET ՀՊԼ-ում «Ուրարտուի» կազմում անցկացրած խաղերի քանակով (155) թիմի ամենափորձառու ֆուտբոլիստն էր: 25-ամյա Հակոբյանը գերազանցեց Վալտեր Պողոսյանի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում թիմի կազմում բոլորից շատ՝ 146 խաղի էր մասնակցել:

Նոր մրցաշրջանում Հակոբ Հակոբյանը կարող է դառնալ թիմի ռեկորդակիրն «Ուրարտուի» կազմում VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի քանակով՝ գերազանցելով Արամ Բարեղամյանի ռեկորդային ցուցանիշը (180 խաղ): Առայժմ Հակոբյանից ավելի շատ խաղերի են մասնակցել նաև Սամվել Մելքոնյանը (172), Արարատ Առաքելյանը (171) և Գագիկ Դաղբաշյանը (163):

10. Ռոբերտ Արզումանյանն առաջնության 34 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը) ասպարեզ դուրս բերեց 30 ֆուտբոլիստների, որոնցից 13-ն այլազգի էին: 

7 ֆուտբոլիստներ՝  Նանա Կվամե Անտվին, Նարեկ Աղասարյանը, Լիվիո Միլթսը, Սերգեյ Մկրտչյանը, Դմիտրո Խլյոբասը, Արման Ղազարյանը և Սամվել Հակոբյանը նորամուտը նշեցին «Ուրարտուի» կազմում:

Առաջնության հանդիպումներում «Ուրարտուի» ֆուտբոլիստները 48 անգամ զգուշացվել են, Լիվիո Միլթսը, Նանա Կվամե Անտվին և Էդգար Գրիգորյանը մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 5-ական անգամ դեղին քարտի են արժանացել Ուգոչուկվու Իվուն, Պյոտր Տենը, Ջոնել Դեսիրեն և Էդգար Գրիգորյանը: 

VNews-ը ներկայացնում է «Ուրարտուի» ֆուտբոլիստների ցուցանիշները հոբելյանական առաջնությունում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը):

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Նարեկ Աղասարյան

34

1

2

2. Օլեգ Պոլյակով

32

5

-

3. Ուգոչուկվու Իվու

31

5

5

4. Կարեն Մելքոնյան

30

4

-

5. Սերգեյ Մկրտչյան

30

2

2

6. Հակոբ Հակոբյան

29

-

3

7. Նանա Կվամե Անտվի

29

-

1 (1)

8. Ջոնել Դեսիրե

27

4

5

9. Արսեն Բեգլարյան

25

-22

3

10. Էդգար Գրիգորյան

24

-

5 (1)

11. Արթուր Միրանյան

22

10

2

12. Պյոտր Տեն

20

-

5

13. Վադիմ Պարամոնով

20

-

1

14. Նարեկ Գրիգորյան

18

4

3

15. Արմեն Մանուչարյան

18

-

-

16. Անան Մենսահ

15

-

1

17. Դմիտրո Խլյոբաս

13

3

-

18. Գոռ Լուլուկյան

13

2

1

19. Սալոմոն Նիրիսարիկեն

13

-

-

20. Խարիտոն Այվազյան

13

-

2

21. Արման Ղազարյան

13

-

2

22. Լիվիո Միլթս

11

-

1 (1)

23. Ժիրայր Մարգարյան

10

-

2

24. Անատոլի Այվազով

9

-11

-

25. Էրիկ Վարդանյան

6

-

1

26. Վիտինյո

4

-

-

27. Սամվել Հակոբյան

3

1

-

28. Տիգրան Այունց

3

-

1

29. Պետեր Զիլու Մուտումուսի

2

-

-

30. Ռոբերտ Բաղրամյան

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա