Logo

«Ուրարտուն» բոլորից շատ տուժեց «Սևանի» լուծարումից. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:00 / 19.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ուրարտուին»:

1. «Ուրարտուն» 30-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 6-րդ հորիզոնականում՝ անցկացրած 14 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (+4=4-6, 15-16), ինչը հնարավոր միավորների 38,1 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված երկու հանդիպումներում «Ուրարտուն» 4 միավոր էր վաստակել (4-1, 0-0): Փաստորեն, «Ուրարտուն» առաջնության մասնակից թիմերից բոլորից շատ տուժեց «Սևանի» լուծարումից:

Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» 5 միավոր պակաս վաստակեց: Հիշեցնենք, որ 2020/21թթ. առաջնության մեկնարկային 14 հանդիպումներում «Ուրարտուն» 21 միավոր էր վաստակել (+6=3-5, 16-14), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն էր:

2. Սեփական դաշտում անցկացրած 6 հանդիպումներում «Ուրարտուի»  օգտին 8 միավոր գրանցվեց (+2=2-2, 9-4), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Ուրարտուն» պարտվել է  «Փյունիկին»  (0-2) և «Նոային»  (0-1):

Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 33,3 տոկոսը (+2=2-4, 6-12): Մրցակցի հարկի տակ «Ուրարտուին» հաջողվել է հաղթանակներ տոնել ԲԿՄԱ-ի  (2-1) և «Նորավանքի»  (1-0)  նկատմամբ:

3. «Ուրարտուն» առաջնությունում  4 խաղ անընդմեջ անպարտելի մնաց, կրեց 3 անընդմեջ պարտություն, 340 րոպե շարունակ չգտավ մրցակիցների դարպասի բանալին:

Հոկտեմբերի 21-ին «Նորավանքի»  հետ կայացած խաղը VBET ՀՊԼ-ում «Ուրարտուի» հոբելյանական՝ 650-րդ հանդիպումն էր: Իսկ նոյեմբերի 17-ին ԲԿՄԱ-ի դարպասը Ջոնել Դեսիրեի խփած առաջին գոլը VBET ՀՊԼ-ում թիմի հոբելյանական՝ 1200-րդ գնդակն էր:

14 հանդիպումներից 4-ում թիմի դարպասն անառիկ մնաց, 6 խաղում էլ «Ուրարտուի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը:

«Ուրարտուն» խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեց («Նորավանք»՝  3-0, ԲԿՄԱ ՝ 5-0), այդ կարգի միակ պարտությունը կրեց «Արարատ-Արմենիայից»՝ 3 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը:

4. «Ուրարտուի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ ընդամենը 2 հարված, որից իրացվել է մեկը: «Ուրարտուի» օգտին նշանակված միակ 11մ հարվածը չի իրացրել Լիվիո Միլթսը՝ չկարողանալով հաղթող դուրս գալ «Նոայի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ մենամարտում:  

Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիման խոցել է Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասը:

5. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 14 հանդիպումներում «Ուրարտուն» 15  գոլ խփեց: Գոլերի հեղինակներ դարձան 7 ֆուտբոլիստներ: Սերգեյ Մկրտչյանը, Նարեկ Գրիգորյանն ու Գոռ Լուլուկյանը բացեցին գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում:

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Օլեգ Պոլյակովը՝ խփելով 4 գնդակ: Փաստացի նա 5 գոլ է խփել, որից մեկը՝ «Սևանի» հետ չեղարկված խաղում:

31-ամյա Պոլյակովը 2021թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում խփած 7 գնդակով թիմում հանդես եկած լեգեոնականների մեջ տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Դու Բալայի ցուցանիշը, որը 2012թ. այդ տարիքում ընդամենը 2 գոլ էր խփել: Պոլյակովն ընդգրկվեց «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում:

6.Նախորդ առաջնությունում 8 գոլով «Ուրարտուի» լավագույն ռմբարկու ճանաչված Ջոնել Դեսիրեն ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում ընդամենը 3 գնդակ է խփել՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալով ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում: 11 գնդակով Դեսիրեն եզրափակում է «Ուրարտուի» ամենաարդյունավետ լեգեոնականների եռյակը՝ իրենից առաջ թողնելով 16-ական գոլի հեղինակներ դարձած Բրունո Կորեային և Դու Բալային:

Ջոնել Դեսիրեն ՀՀ առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցուցակում 40 գնդակով 2-րդ տեղում է: 75 գոլով  ցանկը գլխավորում է Մարկոս Պիզելին:

7. «Ուրարտուի» կազմում ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (139) Հակոբ Հակոբյանն ընդգրկվեց  թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով 130 խաղի մասնակցած Հովհաննես Համբարձումյանին: Հակոբյանը լավ հնարավորություն ունի հաջորդ մրցաշրջանում գերազանցելու անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիր Արամ Բարեղամյանի ցուցանիշը: Վերջինս VBET ՀՊԼ-ում «Ուրարտուի» կազմում 180 խաղի է մասնակցել:

8. «Ուրարտուի»  դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Մեկնարկային 6 հանդիպումներում թիմի դարպասի պաշտպանությունը վստահվել էր Անատոլի Այվազովին, որը 10  գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,66 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց: Նա այլազգի դարպասապահների մեջ ռեկորդակիր է Բարձրագույն խմբում անցկացրած հանդիպումների (116) և դարպասն անառիկ պահած խաղերի քանակով (46):

Հաջորդ 8 հանդիպումներում թիմի դարպասը պաշտպանեց Արսեն Բեգլարյանը՝ բաց թողնելով 7 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0, 87 գոլ), 3 անգամ դարպասն անառիկ պահելով:

28-ամյա Բեգլարյանը 2021թ. օրացուցային տարում առաջնության հանդիպումներում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով (10) տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին դարպասապահ Գարեգին Նաջարյանի  ցուցանիշը, որն այդ տարիքում բոլորից հաճախ՝ 6 անգամ էր դարպասը «չոր» պահել:

9. Առաջնության աշնանային հատվածում «Ուրարտուի»  կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը 31-ամյա Օլեգ Պոլյակովն է:

18-ամյա Խարիտոն Այվազյանն ու Գոռ Լուլուկյանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն են:

Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (168) «Ուրարտուի»  ամենափորձառու ֆուտբոլիստը դարպասապահ Արսեն Բեգլարյանն է:

10. Ռոբերտ Արզումանյանն առաջնության աշնանային հատվածի 16 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը) ասպարեզ դուրս բերեց 24 ֆուտբոլիստների, որոնցից 12-ն այլազգի էին:

4 ֆուտբոլիստներ՝  Նանա Կվամե Անտվին, Նարեկ Աղասարյանը, Լիվիո Միլթսը և Սերգեյ Մկրտչյանը նորամուտը նշեցին «Ուրարտուի» կազմում:

Առաջնության հանդիպումներում «Ուրարտուի» ֆուտբոլիստները 24 անգամ զգուշացվել են, Լիվիո Միլթսն էլ հեռացվել է խաղադաշտից: Առավել հաճախ՝ 4-ական անգամ դեղին քարտի են արժանացել Ուգոչուկվու Իվուն և Պյոտր Տենը:

VNews.am-ը ներկայացնում է «Ուրարտուի»  ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը):

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Օլեգ Պոլյակով

16

5

-

2. Նարեկ Գրիգորյան

16

4

3

3. Ուգոչուկվու Իվու

16

3

4

4. Կարեն Մելքոնյան

16

2

-

5. Նարեկ Աղասարյան

16

-

-

6. Սերգեյ Մկրտչյան

13

1

1

7. Հակոբ Հակոբյան

13

-

3

8. Էդգար Գրիգորյան

13

-

1

9. Նանա Կվամե Անտվի

13

-

-

10. Սալոմոն Նիրիսարիկեն

13

-

-

11. Ջոնել Դեսիրե

12

3

3

12. Լիվիո Միլթս

11

-

1 (1)

13. Անան Մենսահ

10

-

1

14. Պյոտր Տեն

10

-

4

15. Արսեն Բեգլարյան

9

- 7

-

16. Վադիմ Պարամոնով

8

-

1

17. Անատոլի Այվազով

7

- 10

-

18. Արմեն Մանուչարյան

7

-

-

19. Արթուր Միրանյան

5

-

1

20. Խարիտոն Այվազյան

5

-

1

21. Գոռ Լուլուկյան

4

1

-

22. Վիտինյո

4

-

-

23. Պետեր Զիլու Մուտումուսի

2

-

-

24. Ռոբերտ Բաղրամյան

1

-

-

«Արարատ-Արմենիայի» պատմության ամենահաջող մեկնարկն ու լավագույն ռմբարկուները, առաջնության ամենահուսալի դարպասապահը

«Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

«Նոան» թարմացրեց թիմային ռեկորդները, թիմի պատմության լավագույն ռմբարկուն և ամենատարեց ֆուտբոլիստը

«Ալաշկերտի» մեկնարկն ամենաանհաջողն էր թիմի պատմության մեջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա