Logo

VBET ՀՊԼ. Մայրովիչի հեթ-տրիկն ու «Ուրարտուի»՝ խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:48 / 04.09.2022Հայկական ֆուտբոլ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում 3-1 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Երևանյան ակումբների պայքարում հյուրերից հեթ-տրիկ ձևակերպեց ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, մեկ գոլ էլ խփեց կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը: Տանտերերից աչքի ընկավ կիսապաշտպան Միքայել Միրզոյանը:

6 խաղից հետո «Ուրարտուն» 12 միավորով 2-րդն է, ԲԿՄԱ-ն ունի 3 միավոր ու նախավերջին` 9-րդ տեղում է:

Հաջորդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելու է գործող չեմպիոն «Փյունիկին», «Ուրարտուն» ընդունելու է «Ալաշկերտին»:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 1-4

Միքայել Միրզոյան, 49 - Մաքսիմ Մայրովիչ, 15, 46, 80, Սերգեյ Մկրտչյան, 24

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա