Logo

US Open. Սերենա Ուիլյամսի շքեղ հանդերձանքը՝ ադամանդներով ու ոսկիով (ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:44 / 30.08.2022ՍՊՈՐՏ
null

Հայտնի է, թե ինչ համազգեստով է ելույթ ունենալու «Մեծ սաղավարտի» մենախաղի 23-ակի հաղթող, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը US Open-ում, որը վերջին մրցաշարը կլինի նրա կարիերայում:

ESPN-ը հայտնում է, որ 40-ամյա թենիսիստուհին խաղալու է Nike-ի արտադրած հագուստով, որի դիզայնը ոգեշնչված է գեղասահքով: Ի պատիվ Սերենա Ուիլյամսի՝ մրցաշարի մենախաղում նվաճած 6 տիտղոսների՝ հագուստի ներքևի հատվածը բաղկացած է 6 շերտից:

Սերենա Ուիլյամսի NikeCourt Flare 2 սպորտային կոշիկների տարբերանշանը զարդարված կլինի ադամանդներով, իսկ քուղերի ամրակն ամուր ոսկուց է՝ զարդարված 400 ադամանդով, որոնք ստեղծվել են Serena Williams Jewelry ընկերության հետ համատեղ:

Սերենա Ուիլյամսը US Open-ում կմեկնարկի օգոստոսի 30-ին՝ ժամը 03:00-ին: 1-ին շրջանում նրա մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Դանկա Կովինիչն է:

Սերենա Ուիլյամս՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23 հաղթանակներն ու ավելին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա