Logo

US Open. Սիմոնա Հալեպն առաջին շրջանում պարտվել է 124-րդ ռակետին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:25 / 30.08.2022ՍՊՈՐՏ
null

Ուկրաինացի թենիսիստուհի Դարյա Սնիգուրը (համաշխարհային վարկանիշային աղյուսակի 124-րդ համար) ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող, ռումինուհի Սիմոնա Հալեպին (7):

Մրցախաղն ավարտվել է 2-1 (6-2, 0-6, 6-4) հաշվով՝ հօգուտ Դարյա Սնիգուրի:

Երկրորդ շրջանում 20-ամյա ուկրաինուհին կմրցի լեհ Մագդալենա Ֆրեխի հետ: Սնիգուրը կարիերայի ընթացքում նվաճել է ITF-ի 6 տիտղոս:

Տղամարդկանց մենախաղի 1-ին շրջանից դուրս է մնացել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, աշխարհի նախկին 3-րդ համար, շվեյցարացի Սթեն Վավրինկան: 37-ամյա թենիսիստը 0-2 (6-7, 7-9) հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա