Logo

US Open. Նադալին պայքարից դուրս թողած Ֆրենսիս Տյաֆուն կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:36 / 08.09.2022ՍՊՈՐՏ
Ֆրենսիս Տյաֆու-US Open

Նյու-Յորքում ավարտին մոտեցող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց պայքարի 1/4 եզրափակիչ 3-րդ դիմակայությունում ամերիկացի Ֆրենսիս Տյաֆուն 7-6, 7-6, 6-4 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Ռուբլյովին:

«Չեմ հավատում, դա խելագարություն է: Նախորդ խաղում ես իմ կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկն եմ ունեցել (Ռաֆայել Նադալի նկատմամբ), իսկ այսօր դուրս եկա և հաղթեցի ևս մեկում: Անդրեյը ֆանտաստիկ խաղացող է:

Ինձ հաջողվեց հաստատել Նադալի նկատմամբ հաղթանակը, ուստի ես աճում եմ: Դժվար էր վերականգնվելը, բայց ինձ հաջողվեց, և ահա ես կիսաեզրափակիչում եմ։

Աջակցությունն այնքան մեծ էր, որ ես ցանկանում էի ցույց տալ իմ լավագույնը: Այս կորտում ես միշտ ձգտում եմ ցույց տալ իմ լավագույնը, և դա անում եմ հիմա: Այժմ կվայելեմ։ Եվ դեռ երկու խաղ կա, ևս երկուսը»,- մրցաշարի մամուլի ծառայությունը մեջբերում է Տյաֆուի խոսքը:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Տյաֆուն պայքարից դուրս էր թողել աշխարհի 3-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին: ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստը եզրափակիչիի ուղեգիրը կվիճարկի Կառլոս Ալկարաս (Իսպանիա) - Յանիկ Սիներ (Իտալիա) զույգի հաղթողի հետ:

Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու նորվեգացի Կասպեր Ռուդը: ԱՄՆ-ի բաց առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 11-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա