Logo

US Open. Ավանեսյանը դուրս մնաց պայքարից, Ցիցիպասի սենսացիոն պարտությունը, այլ արդյունքներ (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
10:30 / 30.08.2022ՍՊՈՐՏ
Ստեֆանոս Ցիցիպաս

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում 5-րդ ռակետ, 2021 թվականի «Ռոլան Գարոսի» մենախաղի եզրափակիչի մասնակից, հույն Ստեֆանոս Ցիցիպասը սենսացիոն պարտություն է կրել, ընդ որում՝ 1-ին և 2-րդ սեթերը տանուլ է տվել 0-6, 1-6 հաշվով:

2 ժամ և 43 րոպե տևած մրցախաղում 24-ամյա Ցիցիպասը 1-3 (0-6, 1-6, 6-3, 5-7) հաշվով պարտվել է Կոլումբիան ներկայացնող, վարկանիշային աղյուսակի 94-րդ համար Դանիել Գարան Ռիվերոսին, որը երկրորդ շրջանում կմրցի 102-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ:

Հաղթանակով են մեկնարկել իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան, որը 3-1 հաշվով պարտության է մատնել Ավստրիայի ներկայացուցիչ Դոմինիկ Տիմին, շոտլանդացի Էնդի Մարեյը, որը 3-0 (7-5, 6-3, 6-3) հաշվով առավելության է հասել արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյի հետ մրցախաղում, և ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը 3-0 (6-3, 6-4, 7-6) հաշվով հաղթել է իր հայրենակից Տանասի Կոկինակիսին:

Ավելի վաղ հաղթանակով էին մեկնարկել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, գործող չեմպիոն, ռուս Դանիիլ Մեդվեդևը, իտալացի Մատեո Բերետինին, նորվեգացի Կասպեր Ռուդը: Իսկ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտն ու շվեյցարացի Սթեն Վավրինկան դուրս էին մնացել պայքարից:

Իսպանացիներ Կառլոս Ալկարասն ու Ռաֆայել Նադալը պայքարը կսկսեն օգոստոսի 30-ին:

Կանանց մենախաղում հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 23-ակի հաղթող, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, որը 2-0 (6-3, 6-3) հաշվով հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող Դակա Կովինիչին: 2-րդ շրջանում Սերենան կմրցի 2-րդ համար, էստոնացի Անետ Կոնտավեյտի հետ:

Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որը համաշխարհային դասակարգման 138-րդ համարն է, 0-2 (4-6, 4-6) հաշվով պարտվել է 96-րդ ռակետ, սերբ Ալեքսանդրա Կրունիչին:

Հիշեցնենք, որ 19-ամյա հայ թենիսիստուհին պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տարել էր 3 հաղթանակ։

US Open. Սերենա Ուիլյամսի շքեղ հանդերձանքը՝ ադամանդներով ու ոսկիով (ֆոտո)

US Open. Սիմոնա Հալեպն առաջին շրջանում պարտվել է 124-րդ ռակետին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա