Logo

Ուսման Դեմբելեն կարող է մնալ «Բարսելոնայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:20 / 03.07.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ՝ աշխատավարձի 40 տոկոս կրճատումով՝ հաղորդում է AS-ը։

«Կապտանռնագույնները» կարծում են, թե ֆրանսիացին պայմանագիր էր համաձայնեցրել ՊՍԺ-ի հետ, սակայն Կիլիան Մբապեի՝ փարիզյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց ու կադրային փոփոխություններից հետո ծրագրերը փոխվել են։

25-ամյա Դեմբելեն 2021/22 մրցաշրջանում մասնակցել է Լա լիգայի 21 խաղի, որոնցում խփել է 1 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա