Logo

Վացկե. «Նա անկասկած հունվարին չի հեռանա»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 07.01.2022ՍՊՈՐՏ
Հանս-Յոահիմ Վացկե

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն բացառել է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հալանդը ձմռանը կհեռանա։

«Հալանդը հունվարին չի հեռանա անկասկած։ Ո՞վ կհամաձայնվի վաճառել Եվրոպայի առաջատար հարձակվողի տրանսֆերը ձմեռային դադարի ժամանակ, երբ դրանում անհրաժեշտություն չկա։

Մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ, անխոս, նրան դժվար կլինի պահելը, բայց մենք կփորձենք դա անել»,- ասել է Վացկեն։

Հալանդի տրանսֆերի հիմնական հավակնորդները «Ռեալն» ու «Բարսելոնան» են։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա