Logo

Վաղը ՊՍԺ-ն կհայտնի նոր գլխավոր մարզչի անունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:44 / 27.06.2022ՍՊՈՐՏ
null

Քրիստոֆ Գալտյեն մոտ է ՊՍԺ-ն գլխավորելուն՝ հայտնում է Le Parisien-ը: Վաղը փարիզյան ակումբն ու ֆրանսիացի մասնագետը պայմանագիր կկնքեն 2+1 տարբերակով: Լիգա 1-ի գործող հաղթողը «Նիսին»՝ Գալտյեի նախկին ակումբին կվճարի 5 մլն եվրո փոխհատուցում:

55-ամյա մասնագետն իր աշխատանքին կանցնի հուլիսի 4-ից:

Նշվում է նաև, որ ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի զիջել դիրքերը. նրան վաղաժամ պաշտոնանկ անելու համար վճարվելու է 15 մլն եվրո փոխհատուցում, որից 3 մլն-ը բաժին կհասնի արգենտինացի մասնագետի մարզչական շտաբին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա