Logo

Վահագն Հարությունյան․ «Ցանկացած հեռուստաալիք կշահի, եթե ցուցադրի Ա լիգայի առաջնությունը»

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 11.11.2018ՍՊՈՐՏ
Capture 104 - Վահագն Հարությունյան․ «Ցանկացած հեռուստաալիք կշահի, եթե ցուցադրի Ա լիգայի առաջնությունը»

Բասկետբոլի Ա լիգայի 6-րդ տուրի վերջին խաղում ՖԻՄԱ-ն հավասար պայքարի պայմաններում մի փոքր ավելի դիմացկուն գտնվեց և հաղթանակ կորզեց «Արցախից»։

Խաղից հետո ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը զրուցեց VNews-ի հետ։

Խաղի մասին․ «Շատ լարված խաղ ստացվեց։ Իմ թիմը պատրաստ էր այս հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ, առաջնությունը դեռ նոր է սկսվել և թիմն էլ է դեռ նոր։ Մենք ընդամենը 6 խաղ ենք անցկացրել և 2 ամիս է, ինչ միասին աշխատում ենք»։

«Արցախի» բասկետբոլիստ Ալբերտ Թադևոսյանի խաղի մասին․ «Խաղի սկզբից մեծ ուշադրության տակ էինք պահում Թադևոսյանին։ Չնայած սկզբում նա չցուցադրեց այն խաղը, որը մենք սովոր ենք տեսնել։ Բոլորս գիտենք, որ Ալբերտը ֆանտաստիկ բասկետբոլ է խաղում։ Իսկ վերջում, երբ նա սկսեց մեծ ակտիվություն ցուցաբերել, մենք անհատական հսկողություն սահմանեցինք նրա նկատմամբ։ Արդյունքում Թադևոսյանը մոտ 4-5 գրոհ ընդհանրապես չդիպավ գնդակին, ինչը ձեռնտու էր մեզ»։

Ա լիգայի նոր մրցաշրջանի մասին․ «Ա լիգայի այս մրցաշրջանը գերազանց ընթացք է ստացել։ Ինչպես արդեն ասել եմ, ցանկացած հեռուստաալիք կշահի, եթե ցուցադրի լիգայի հանդիպումները։ Քանի որ շատ դիտարժան հանդիպումներ են ստացվում և երկրպագուների մեծ շարժ է նկատվում»։

«Արագածի» մասին․ «Լիգայում կա շատ ուժեղ միայն 1 թիմ՝ «Արագածը»։ Բայց կգա ժամանակ, երբ կհաջողվի կանգնեցնել նաև նրանց։ Հակառակ դեպքում լիգայի հետաքրքրությունը թեթև կորուստ կունենա, եթե «Արագածը» շարունակի հաղթել բոլորին»։

Հիշեցնենք, որ Բասկետբոլի Ա լիգայի բոլոր հանդիպումները ցուցադրվում են համացանցում՝ ՀԲՖ-ի, V Sport-ի և Վիվառոբեթ ընկերության համագործակցության արդյունքում:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա