Logo

Վահագն Հարությունյան․ «Շատ շուտով «Արագածը» կսայթաքի»

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 15.11.2018ՍՊՈՐՏ
2Z7A7490 - Վահագն Հարությունյան․ «Շատ շուտով «Արագածը» կսայթաքի»

Բասկետբոլի Ա լիգայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Արագածը» 103-97 հաշվով առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ և լիգայում գրանցեց իր 7-րդ անընդմեջ հաղթանակը՝ պահպանելով 100%-անոց արդունքը։

Հանդիպումից հետո ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը VNews-ի հետ զրույցում խոսեց իր թիմի ցուցադրած խաղի, մարզումների և կազմի ընտրության մասին։

Խաղի մասին․ «Մոտ էինք հաղթանակին, բայց ցավոք չստացվեց։ Սակայն շուտով իմ խոսքերն իրականություն են դառնալու՝ «Արագածը» ինչ-որ մի տեղ կսայթաքի։ Իհարկե՛, ցանկությունը մեծ էր, որ մեր դեմ խաղում դա տեղի ունենար, բայց եղավ այն, ինչ եղավ։ Ամեն դեպքում թիմը գերազանց բասկետբոլ խաղաց։ Դրվագներ եղան, որտեղ իմ բասկետբոլիստները պարզապես փայլեցին։

Պարտության հիմնական պատճառը, բացի հակառակորդի ուժեղ լինելուց, մեր չօգտագործած պահերն էին, շատ էինք վրիպում օղակի տակից։ Եթե մենք մեր ստեղծած բոլոր հնարավորությունները օգտագործեինք, կհաղթեինք: Ընդհանուր առմամբ ֆանտաստիկ բասկետբոլ ստացվեց»։

Ռիակ Բոլի վնասվածքի մասին․ «Ռիակ Բոլը բացակայում էր վնասվածքի պատճառով։ Նա ոտքի հետ կապված խնդիր ունի և բուժում է անցնում։ Կարծում եմ հաջորդ տուրում նա նույնպես չի կարողանա մեզ օգնել և պատրաստ կլինի միայն «Ուրարտու-Վիվառոյի» դեմ խաղին»։

Կազմի մասին․ «Խաղացինք առանց փոխարինումների՝ միայն 5 հոգով, քանի որ մարզումների ժամանակ հենց այդ 5 հոգին են ապացուցել, որ պետք է մասնակցեն հաջորդ խաղին։

Առաջիկա խաղի կազմը ես ընտրում եմ այդ խաղին նախորդող մարզումների ժամանակ։ Այսինքն՝ հենց մարզման ժամանակ խաղացողները պետք է ամրագրեն իրենց մասնակցությունը հաջորդ խաղին։ Իմ բասկետբոլիստները դա շատ լավ գիտեն»։

Լևոն Սարմազյան․ «Մրցակիցները սկսել են մեր դեմ խաղերին շատ ավելի լուրջ տրամադրվել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա