Logo

Վահագն Հայրապետյանը հեռացել է «Նոայից» և կխաղա Ղազախստանում

12:33 / 13.04.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

25-ամյա կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծաառայությունը:

Ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսից էր խաղում «Նոայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման, կատարել երեք գոլային փոխանցում:

«Վիվառո Մեդիայի» մարզական մեկնաբան և ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել է, որ Հայրապետյանը կարիերան կշարունակի ղազախական «Ակժայիկում»:

Ֆոտո՝ «Նոա»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա