Logo

Վահան Բիչախչյանը երկրորդ գոլն է խփել «Պոգոնի» կազմում (տեսանյութ)

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:55 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Bichaxchyan-Pogon

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել լեհական «Պոգոնի» կազմում անցկացրած երկրորդ անընդմեջ խաղում։

Նոր մրցաշրջանին պատրաստվող նրա թիմը երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել թուրքական Բելեկում նախապատրաստական հավաքի շրջանակում և 3։1 հաշվով հաղթել է Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի «Զարյա» թիմին։ Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացել է հայ կիսապաշտպանը։ Այդ հանդիպման երկու խաղակեսերը «Պոգոնն» անցկացրել է տարբեր կազմերով։ Բիչախչյանը մասնակցել է միայն առաջին կեսին։

Ավելի վաղ լեհական ակումբը ոչ-ոքի էր խաղացել շվեյցարական «Ցյուրիխի» հետ (1։1), և Բիչախչյանը դարձյալ աչքի էր ընկել դարպասի գրավումով։    

 
Վահան Բիչախչյանի գոլը «Զարիա Լուգանսկի» դարպասը

Վահան Բիչախչյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել «Պոգոնի» կազմում ⚽️ Այս անգամ մեր ընտրանու կիսապաշտպանը գրավել է «Զարիա Լուգանսկի» դարպասը, ապա դարձել գոլային փոխանցման հեղինակ 🔥 #ՄերոնքԴրսում

Posted by Football Federation of Armenia on Wednesday, January 19, 2022
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա