Logo

Վահան Բիչախչյան. «Հաշիվը չի արտացոլում խաղը» (տեսանյութ)

22:08 / 29.03.2023Հայկական ֆուտբոլ
Վահան Բիչախչյան-2023

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Vivaro Media-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղը:

«Ինչպես խաղից առաջ էի ասել, ընկերական հանդիպումներ չկան հավաքականում: Դուրս էինք եկել խաղադաշտ հաղթելու համար: Միանշանակ, ափսոսանքի զգացում կա:

Ամբողջ խաղը մեր վերահսկողության տակ էր, ստեղծեցինք պահեր: Երկրորդ խաղակեսում գոլեր խփեցինք: Հաշիվը չի արտացոլում խաղը:

Հրանտ-Լեոն Ռանոսը շատ լավ ֆուտբոլիստ է, տաղանդավոր տղա է: Երիտասարդ ֆուտբոլիստ է, շատ կօգնի հավաքականին: Ազգային թիմում երիտասարդները շատ են:

Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին, քանի որ շատ-շատ էին մարզադաշտում: Մենք նրանց կարիքը շատ ունեինք»,- խաղից հետո նշել է Բիչախչյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Կիպրոսի թիմի դեմ երևանյան խաղն ավարտել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2: Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նորամուտի խաղում դարձավ դուբլի հեղինակ:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրում հյուրընկալվելով Ուելսի հավաքականին:

Հայաստանի հավաքականի նորեկների հարցազրույցը Vivaro Media-ին (տեսանյութ)

Հրանտ-Լեոն Ռանոսի փառահեղ նորամուտը Հայաստանի հավաքականում

9 խաղ առանց հաղթանակի, ևս 4 նորեկ հավաքականում. Հայաստան - Կիպրոս խաղը՝ 10 փաստով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա