Logo

Վահան Բիչախչյան․ «Մարտական ենք տրամադրված Կիպրոսի դեմ խաղին» (տեսանյութ)

19:03 / 27.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում անդրադարձել է Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը և խոսել իր մարզավիճակի մասին։

«Չեմ կարծում, որ հավաքականում կան ընկերական հանդիպումներ։ Միանշանակ, մարտական ենք տրամադրված, քանի որ խաղում ենք մեր երկրպագուների ու ազգի համար։ Միանշանակ, խաղալու ենք հաղթանակի համար։

Պատրաստ եմ վաղվա խաղում 90 րոպե խաղալուն։ Մարզիչը կորոշի, թե ինչ մեկնարկային կազմ դաշտ դուրս կգա խաղադաշտ։ Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես միշտ պատրաստ եմ հավաքականում խաղալուն»,- նշել է Վահան Բիչախչյանը, որը Թուրքիայի հավաքականի դեմ խաղում փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Հայաստան - Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Կիպրոսի հավաքականը 110-րդ տեղում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 95-րդն է)։

Մարտի 25-ին Հայաստանի հավաքականն անհաջող էր մեկնարկել Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ Երևանում 1-2 հաշվով պարտվելով Թուրքիայի թիմին, որը տարել էր կամային հաղթանակ։ Ընտրական A խմբում ընդգրկված Կիպրոսի հավաքականը մեկնարկել էր շոտլանդացիներից 0-3 հաշվով կրած պարտությամբ։

Կիպրոսի հավաքականի մարզիչն ու ֆուտբոլիստը՝ Հայաստանի դեմ խաղի մասին

Հայաստանի հավաքականի մրցակիցը մարզվեց Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Հայաստան - Կիպրոս հանդիպման մրցավարները

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կիպրոսի դեմ խաղը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա