Logo

Բիչախչյանի ու Ադամյանի ելույթները համապատասխանաբար Լեհաստանում և Բելգիայում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:38 / 25.04.2022ՍՊՈՐՏ
Բիչախչյան-Ադամյան

Լեհաստանի Էքստրակլասայում և Բելգիայի առաջնությունում համապատասխանաբար իրենց հերթական հանդիպումներն են անցկացրել չեմպիոնության համար պայքարող Վահան Բիչախչյանի «Պոգոնը» և Սարգիս Ադամյանի «Բրյուգեն»:

Լեհաստանի առաջնության 30-րդ տուրում «Պոգոնը» 10 ֆուտբոլիստով վստահ հաղթել է Վարշավայի «Լեգիային»՝ 3:1: Վահան Բիչախչյանը եղել է «Պոգոնի» մեկնարկային կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցություն է ունեցել 2 գոլային գրոհի: Առաջին գոլի դրվագում Վահանի իրացրած անկյունայինից հետո հարված է հետևել մրցակցի դարպասին, որը հետ է մղվել դարպասաձողից, իսկ վրա հասած Լուկա Զահովիչը բացել է հաշիվը: 2-րդ գոլի դրվագում Բիչախչյանը «Լեգիայի» պաշտպանի ուշադրությունը սևեռել է իր վրա, որից հետո գնդակը հայտնվել է ազատ մնացած Զահովիչի մոտ, իսկ վերջինս դուբլի հեղինակ է դարձել:

SofaScore-ը Վահանի խաղը գնահատել է 6,5 միավոր:

«Պոգոնը» 62 միավորով 3-րդն է, 3 միավոր է զիջում առաջատարներին՝ «Լեխին» և «Ռակուվին»:

  • Տեսանյութն սկսվում է Բիչախչյանի իրացրած անկյունայինից


Բելգիայի առաջնությունում էլ մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը: Չեմպիոնության համար պայքար է սկսել «Բրյուգեն»: Փլեյ-օֆֆի առաջին խաղում գործող չեմպիոնը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Անտվերպենին»:

«Բրյուգեի» կազմում 68-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Սարգիս Ադամյանը, որը SofaScore-ի կողմից ստացել է 6,3 գնահատականը:

  • «Բրյուգեի» խփած հաղթական գոլը


«Բրյուգեն» փլեյ-օֆֆի չեմպիոնական խմբում 39 միավորով 2-րդն է, 3 միավոր է զիջում առաջատար «Սենտ Ժիլուազին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա