Logo

Վահան Բիչախչյանի հիանալի գոլը Հայաստանի Մ-21 հավաքականին չփրկեց պարտությունից (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.09.2018Հայկական ֆուտբոլ
41095720 318165665415493 5269888777286844416 o - Վահան Բիչախչյանի հիանալի գոլը Հայաստանի Մ-21 հավաքականին չփրկեց պարտությունից (տեսանյութ)

2021թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականն արտագնա խաղում ուժերն է չափել Ավստրիայի հասակակից ընտրանու հետ։

Դաշտի տերերը հաղթանակ են տոնել 2-1 հաշվով։ Ավստրիացիներից Մարկո Կվասինան 3-րդ րոպեին բացել է հաշիվը 11-մետրանոց հարվածով, իսկ մեր ընտրանուց 61-րդ րոպեին հաջողության է հասել Վահան Բիչախչյանը։ Ի դեպ, նա փոխարինման էր մտել այդ գոլից ընդամենը 7 րոպե առաջ։

Ավստրիայի հավաքականը հաղթանակ է կորզել Մաքսիմիլիան Ուլմանի՝ 70-րդ րոպեին կատարած դիպուկ հարվածի շնորհիվ։

Սա այս ընտրական փուլում մեր հավաքականի առաջին հանդիպումն էր Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, մնացած խաղերում գլխավոր մարզչի պաշտոնում եղել է Արթուր Ոսկանյանը։

Հայաստանի ընտրանին արդեն 8 խաղ է անցկացրել ընտրական այս մրցաշարում՝ տոնելով 2 հաղթանակ, գրանցելով մեկ ոչ-ոքի, կրելով 5 պարտություն։ Ի դեպ, մեր հավաքականը 2 դեպքում էլ հաղթել է ենթախմբի հետնապահ Ջիբրալթարի ընտրանուն։

Արմեն Գյուլբուդաղյանցի սաներին մնացել է անցկացնել ևս 2 խաղ։ Մեր երիտասարդները սեպտեմբերի 11-ին Սկոպյեյում ուժերն են չափելու մակեդոնացիների հետ, իսկ հոկտեմբերի 16-ին հյուրընկալվելու են Սերբիայի հավաքականին։

Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմն ու փոխարինման մտած ֆուտբոլիստները՝

1․ Հենրի Ավագյան, 2․ Դավիթ Տերտերյան (11․ Վահան Բիչախչյան, 54՛), 3․ Արթուր Քարտաշյան, 5․ Հակոբ Հակոբյան, 6․ Վահագն Հայրապետյան (7․ Պետրոս Ավետիսյան, 46՛), 10․ Հովհաննես Հարությունյան (14․ Արթուր Նադիրյան, 71՛), 16․ Գրիգոր Աղեկյան, 18․ Ալիկ Առաքելյան, 20․ Հովհաննես Նազարյան, 22․ Ռոբերտ Հակոբյան, 23․ Նարեկ Պետրոսյան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա