Logo

Վահան Բիչախչյանի տրանսֆերային սերիալի ավարտը և Խոակին Բոգոսյանի նոր ակումբը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.07.2017Հայկական ֆուտբոլ
uYTdIK80GmA7457 - Վահան Բիչախչյանի տրանսֆերային սերիալի ավարտը և Խոակին Բոգոսյանի նոր ակումբը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 24-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Սլովակիայի գործող չեմպիոն «Ժիլինան» պաշտոնապես հաստատել է, որ պայմանագիր է կնքել 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ: Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր: Հայ հեռանկարային ֆուտբոլիստի նոր թիմը նախորդ առաջնությունում 2-րդ հորիզոնականը գրաված Բրատիսլավայի «Սլովանին» գերազանցել է 16 միավորով:

Վահան Բիչախչյան. «Մինչ այստեղ գալն էլ գիտեի, որ «Ժիլինան» լավ թիմ է: Այժմ համոզվում եմ դրանում՝ հետևելով թիմի մարզումներին: Ինձ դուր է գալիս «Ժիլինայում» տիրող ընտանեկան մթնոլորտը: «Ժիլինան» ճանաչված ակումբ է Հայաստանում: Սա շատ արագ, ագրեսիվ և տակտիկապես զարգացած թիմ է: Այդ խաղաոճն ինձ կօգնի շարժվել առաջ և զարգանալ»:

Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնարկել է Սոչիում ընթացող միջազգային մրցաշարում: Արտակ Օսեյանի սաները մրցել են Ղազախստանի Մ-20 հավաքականի հետ և գրանցել ոչ-ոքի՝ 2-2: Գոլեր են հեղինակել Միխայիլ Մուրադյանը և Արմեն Հովհաննիսյանը: Ընտրանին հաջորդ խաղն անցկացնելու է հուլիսի 25-ին՝ մրցելով Տաջիկստանի Մ-20 հավաքականի հետ: Մրցավեճը մեկնարկելու է 17:00-ին:

rrITxrGQmmgxiZAH3sfNl1droL - Վահան Բիչախչյանի տրանսֆերային սերիալի ավարտը և Խոակին Բոգոսյանի նոր ակումբը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» 3 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվողական ոճի եզրային կիսապաշտպան Նորայր Ասլանյանի հետ: 26-ամյա Ասլանյանը մինչ այս հանդես է եկել հոլանդական մի շարք ակումբների կազմում: Հայաստանի գործող չեմպիոնի նորեկը հասցրել է 8 հանդիպման մասնակցել Հայաստանի ազգային հավաքականում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Տուլայի «Արսենալին»: Ռուսլան Կորյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Յուրա Մովսիսյանի գործակալ. ««Սլավիայից» առաջարկ չի եղել, ես չեմ կարող մեկնաբանել ասեկոսեները: Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ է: Այլ տեսանկյունից՝ հավանական տեղափոխությունն այլ ակումբ կարող է ավելացնել Յուրայի խաղաժամանակը»:

Հայկական արմատներով ուրուգվայցի հարձակվող Խոակին Բոգոսյանը կարիերան կշարունակի Արգենտինայի «Ատլետիկո Սարմիենտո» ակումբում: 30-ամյա ֆուտբոլիստը վերջին մրցաշրջաններում հանդես էր գալիս «Արսենալ Սարանդիում», բայց վնասվածքի պատճառով կորցրել էր տեղը թիմի հիմնական կազմում: «Սարմիենտոն» լքել է ուժեղագույնների մրցաշարը և նոր մրցաշրջանում խաղալու է «Պրիմերա Բ»-ում:

bJ3aIipRpaU - Վահան Բիչախչյանի տրանսֆերային սերիալի ավարտը և Խոակին Բոգոսյանի նոր ակումբը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Փյունիկն» ուսումնամարզական հավաք է սկսել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն ստուգողական 2 խաղ: Փյունիկցիների մրցակիցը հուլիսի 25-ին կլինի «Արարատ-2»-ը, իսկ հուլիսի 29-ին՝ «Շիրակը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա