Logo

Վահան Բիչախչյանն ու ընկերները «տեղը դրեցին» քննադատներին, իսկ Տարոն Ոսկանյանը գոլ է խփել (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.11.2017Հայկական ֆուտբոլ
6511 - Վահան Բիչախչյանն ու ընկերները «տեղը դրեցին» քննադատներին, իսկ Տարոն Ոսկանյանը գոլ է խփել (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող տեղեկատվությամբ: Այն առնչվում է թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս կատարված իրադարձություններին, որոնք ուղղակիորեն առնչվում են հայկական ֆուտբոլին:

Նոյեմբերի 11-ի իրադարձությունների քրոնիկոնը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Եվրո-2018», ընտրական փուլ, խմբային մրցաշար, 2-րդ տուր. Շոտլանդիայի Մ-19 3-3 Հայաստանի Մ-19. Արտակ Օսեյանի գլխավորած թիմից դուբլի հեղինակ է դարձել Վահան Բիչախչյանը, իսկ խաղավարտից 12 րոպե առաջ հավաքականին ոչ-ոքի է պարգևել Կարեն Մելքոնյանը: Հայաստանի Մ-19 հավաքականն ունի 1 միավոր և վերջին տուրում կմրցի տանտեր Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:



Ընկերական հանդիպում. «Արցախ» 1-1 «Փյունիկ». արցախցիներից հաշիվը բացել է Նարեկ Գյոզալյանը, իսկ փյունիկցիներից պատասխան գոլի հեղինակ է դարձել Կարեն Խատուևը:

Գերմանիայի Ռեգիոնալ լիգա, Հարավարևմտյան գոտի, 19-րդ տուր. «Շտուտգարտ-2» 1-3 «Հոֆենհայմ-2». Հայկ Գալստյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին: «Շտուտգարտ-2»-ը զբաղեցնում է 11-րդ տեղը:

Ընկերական հանդիպում. «ՆԵԱ Սալամիս» 4-2 «Անագենիսի». Տարոն Ոսկանյանը 42-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Թե՛ նա, թե՛ Դավիթ Մանոյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը:

Բելգիայի 1-ին դիվիզիոն, 15-րդ տուր. «Տյուբից» 1-2 «Լյերս». Իվան Յագանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Լյերսը» եզրափակում է լավագույն հնգյակը:

«Ուրալի» ֆուտբոլիստները և «Ավտոմոբիլիստի» հոկեյիստները բարեգործական հանդիպում են անցկացրել: Խաղին մասնակցել է նաև Էդգար Մանուչարյանը, ով վնասվածքի պատճառով չէր հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

zyrPVaR j1M - Վահան Բիչախչյանն ու ընկերները «տեղը դրեցին» քննադատներին, իսկ Տարոն Ոսկանյանը գոլ է խփել (տեսանյութ)

Ռուսաստանի ՊՖԼ, Կենտրոնական գոտի, 17-րդ տուր. «Արարատ Մոսկվա» 1-0 «Էներգոմաշ». «Արարատն» այս հաղթանակից հետո էլ մնում է առաջնության առաջատարը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա