Logo

Վահան Բիչախչյանը՝ ապաքինման ընթացքի մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.06.2018Հայկական ֆուտբոլ
d JdPiJfqSo - Վահան Բիչախչյանը՝ ապաքինման ընթացքի մասին

Ինչպես հայտնի է, Սլովակիայի «Ժիլինայի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը վերջերս ծնկի բարեհաջող վիրահատության էր ենթարկվել:

18-ամյա ֆուտբոլիստը VNews.am-ի հետ զրույցում պատմել է վերականգնողական գործընթացի մասին:

«Արդեն սկսել եմ ֆիթնես-մարզումները: Ամեն ինչ ընթանում է իր հունով: Հուսով եմ՝ 2, առավելագույնը 3 շաբաթից արդեն կկարողանամ թիմի հետ մարզվել: Հստակ չեմ կարող ասել՝ երբ կվերադառնամ խաղադաշտ, ամեն ինչ կախված է վերականգնման արագությունից»,- ասել է Բիչախչյանը:

Հիշեցնենք՝ Գյումրիի «Շիրակի» նախկին ֆուտբոլիստն անցյալ ամռանն է տեղափոխվել «Ժիլինա», որտեղ մրցաշրջանի առաջին հատվածում ելույթ էր ունենում 2-րդ թիմում, իսկ այնուհետև մշտապես մասնակցում էր նաև գլխավոր թիմի հանդիպումներին:

Էրիկ Վարդանյանն առայժմ փորձաշրջան է անցնելու «Լեգանեսում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա