Logo

Վահան Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:48 / 21.04.2022ՍՊՈՐՏ
Բիչախչյան-2022

Լեհաստանի Էքստրակլասա լիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են առաջատարներ «Պոգոնը» և «Ռակուվը»:

25-րդ րոպեին «Պոգոնի» կազմում հաշիվը բացել է Կամիլ Գրոսիցկին, որին գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը:

  • Վահան Բիչախչյանի ասիստը


Երկրորդ կեսում «Պոգոնը» 2 գնդակ է բաց թողել և պարտվել 1:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը փոխարինվել է 68-րդ րոպեին:

Այսպիսով՝ պարտությունից հետո «Պոգոնը» 59 միավորով նահանջել է 3-րդ տեղ, առաջին տեղ է բարձրացել «Ռակուվը», որը վաստակել է 62 միավոր, նույնքան միավոր իր հաշվին գրանցել է 2-րդ տեղում ընթացող «Լեխը», որն այս տուրում 3:0 հաշվով հաղթել է «Գուռնիկին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա