Logo

Վահան Բիչախչյանը, Հայկ Գալստյանը ու ևս 19 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի Մ-21 հավաքական

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 30.05.2017Հայկական ֆուտբոլ
Վահան Բիչախչյան

Հայաստանի Մ-21 հավաքականը հունիսի 1-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով հունիսին մեկնարկելիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլին: Հունիսի 13-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին: Հունիսի 2-ին թիմը կմեկնի Մոլդովա, որտեղ հունիսի 4-ին կանցկացնի ընկերական հանդիպում Մոլդովայի Մ-21 հավաքականի հետ: Մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կվերսկսվի հունիսի 7-ին, իսկ հունիսի 10-ին թիմը կմեկնի Պորտուգալիայի Ֆարո քաղաք, որտեղ էլ կկայանա Ջիբրալթարի հավաքականի հետ հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ 21 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Հենրի Ավագյան «Բանանց»
Մարկ Գրիգորյան «Շտադլաու», Ավստրիա

Պաշտպաններ
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Աղավարդ Պետրոսյան «Բանանց»
Հայկ Սարգսյան «Բանանց»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Ժիրայր Մարգարյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Համայակ Բոյաջյան «Այնտրախտ Նորդերշտեդտ» (Գերմանիա)

Կիսապաշտպաններ
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Հայկ Գալստյան «Բոխում» (Գերմանիա)
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)

Հարձակվողներ
Վահան Բիչախչյան «Շիրակ»
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան «Փյունիկ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա