Logo

Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:37 / 17.05.2022Հայկական ֆուտբոլ
Վահան Բիչախչյան-2022-1

«Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ տեղեկացնում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը: Գյումրեցի կիսապաշտպանը հավաքականի կազմում կարող է մասնակցել Ազգերի լիգայի՝ հունիսին մեկնարկելիք խաղարկության առաջին 4 հանդիպմանը: 

Հիշեցնենք՝ հունիսի 4-ին մեր ընտրանին կընդունի Իռլանդիայի հավաքականին, 4 օր անց հյուր կգնա Շոտլանդիային, դրանից 3 օր անց Լեհաստանում կմրցի Ուկրաինայի հետ, հունիսի 14-ին էլ Երևանում 2-րդ հանդիպումը կանցկացնի շոտլանդացիների հետ:

22-ամյա Բիչախչյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա