Logo

Վահե Գևորգյանի մարզչական կարիերայի առաջին բարձունքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:52 / 09.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

VBET Հայաստանի գավաթի 31-րդ խաղարկության եզրափակչում երկու թիմերի մարզիչներն էլ՝ Ռոբերտ Արզումանյանն ու Վահե Գևորգյանը մարզչական կարիերայում առաջին անգամ էին պատվավոր մրցանակի համար վճռորոշ խաղում իրենց սաների գործողությունները ղեկավարում: 

Ավելի հաջողակ գտնվեց Վահե Գևորգյանը, որը մարզչական կարճատև կարիերայի ընթացքում իր սաների հետ առաջին տիտղոսը նվաճեց՝ «Նորավանքին» դարձնելով Հայաստանի գավաթակիր:

Վահե Գևորգյանը «Նորավանքի» ղեկը ստանձնել էր թիմի կազմավորման օրից: Հետաքրքիր է, որ  Բարձրագույն խմբում նա նորամուտը նշել էր  հենց «Ուրարտուի» հետ անցյալ տարվա օգոստոսի 1-ին կայացած խաղում, որում մրցակիցը հաղթել էր 3-0 հաշվով: 

Վահե Գևորգյանը դարձավ գավաթակիր թիմ պատրաստած 21-րդ մարզիչը: Նա նման հաջողության հասած ամենաերիտասարդ 2-րդ մարզիչն է: Եզրափակիչ խաղի օրը Գևորգյանը 34 տարեկան 229 օրական էր: Ռեկորդակիրը Վարդան Բիչախչյանն է, որը 2012թ. «Շիրակին» գավաթակիր էր դարձրել 34 տարեկան 203 օրականում: 

Գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր մարզիչը Վարուժան Սուքիասյանն է, որի գլխավորած թիմերն առավել հաճախ՝ 6 անգամ հանդես են եկել գավաթի եզրափակչում ու 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը: Ընդ որում Սուքիասյանը գավաթային բարձունքի է հասցրել 3 թիմի (1992թ.` «Բանանց», 1998-1999թթ.` «Ցեմենտ», 2008թ.` «Արարատ»):

Անցյալ տարի Վարուժան Սուքիասյանից հետո Վարդան Բիչախչյանը դարձավ մեկից ավելի թիմերի գավաթակրի տիտղոսին արժանացրած երկրորդ մարզիչը: Նրա գլխավորությամբ «Արարատը» 13 տարի անց կրկին նվաճեց Հայաստանի գավաթը: Եվ հատկանշական է, որ մինչ այդ վերջին հաջողությանն արարատցիները հասել էին հենց Վարուժան Սուքիասյանի օրոք: 

Գավաթակիր թիմ պատրաստած 21 մարզիչներից 5-ն այլազգի մասնագետներ են: Գավաթի նվաճման բերկրանքն իրենց սաների հետ կիսել են արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան, չեխ Յան Պոշտուլկան, իսպանացի Տիտո Ռամալյոն և մոլդովացի Իգոր Պիկուշչակը:

VNews.am-ը ներկայացնում է այն 21 մարզիչների ցանկը, որոնց բախտ է վիճակվել իրենց սաների հետ Հայաստանի գավաթով պատվո շրջան կատարել մարզադաշտում:

Մարզիչներ

Գավաթ

Ակումբներ

Մրցաշրջան

1.Վարուժան Սուքիասյան

4

«Բանանց», «Ցեմենտ», «Արարատ»

1992, 1998-1999, 2008

2.Վարդան Բիչախչյան

3

«Շիրակ», «Արարատ»

2012, 2016/17, 2020/21

3.Արմեն Սարգսյան

2

«Արարատ»

1993-1994

4.Էդուարդ Մարգարով

2

«Միկա»

2000-2001

5.Արմեն Ադամյան

2

«Միկա»

2005-2006

6.Վարդան Մինասյան

2

«Փյունիկ»

2009-2010

7.Սարգիս Հովսեփյան

2

«Փյունիկ»

2013/14, 2014/15

8.Սամվել Դարբինյան

1

«Արարատ»

1995

9.Խորեն Հովհաննիսյան

1

«Փյունիկ»

1996

10.Արկադի Անդրեասյան

1

«Արարատ»

1997

11.Օսկար Լոպես

1

«Փյունիկ»

2002

12.Սուրեն Բարսեղյան

1

«Միկա»

2003

13.Միխայ Ստոյկիցա

1

«Փյունիկ»

2004

14.Յան Պոշտուլկա

1

«Բանանց»

2007

15.Արմեն Շահգելդյան

1

«Միկա»

2011

16.Ռաֆայել Նազարյան

1

«Փյունիկ»

2012/13

17.Տիտո Ռամալյո

1

«Բանանց»

2015/16

18.Աշոտ Բարսեղյան

1

«Գանձասար-Կապան»

2017/18

19.Աբրահամ Խաշմանյան

1

«Ալաշկերտ»

2018/19

20.Իգոր Պիկուշչակ

1

«Նոա»

2019/20

21.Վահե Գևորգյան

1

«Նորավանք»

2021/22

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա