Logo

Վախեցնող ու սարսափելի մեկնարկային կազմ. ինչ-որ մեկը պակասո՞ւմ է ՊՍԺ-ին՝ ՉԼ-ն հաղթելու համար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Ramos to PSG confirmed feature - Վախեցնող ու սարսափելի մեկնարկային կազմ. ինչ-որ մեկը պակասո՞ւմ է ՊՍԺ-ին՝ ՉԼ-ն հաղթելու համար

Տրանսֆերային շուկան թևակոխում է ամենաթեժ փուլ. արդեն կնքվել են մի շարք գործարքներ, շուտով կհայտարարվեն նաև այլ մեծ տրանսֆերների մասին: Մինչև այս պահը եվրոպական գրանդների շրջանում ամենաակտիվը ՊՍԺ-ն է, որ դուրս է եկել շուկա և գնում է այն ֆուտբոլիստներին, որոնց կարիքն ունի: Արդեն հիմա փարիզյան ակումբը զգալիորեն ուժեղացրել է կազմը, բայց մտադիր չէ կանգ առնել ու բավարարվել ունեցածով:

VNews-ը շարունակում է ուսումնասիրել եվրոպական գրանդ ակումբների տրանսֆերային գործունեությունը ամառային պատուհանի ընթացքում և հասկանալ՝ ինչ կազմ է ունենալու տվյալ ակումբը հաջորդ մրցաշրջանում:

ՊՍԺ

ՊՍԺ-ի համար ավարտված մրցաշրջանը, մեծ հաշվով, անհաջող էր: Փարիզյան ակումբում եղավ մարզչական փոփոխություն մրցաշրջանի միջնամասում, որի պատճառը շատերի համար անհասկանալի է մինչև հիմա: Տոմաս Տուխելի գլխավորությամբ ՊՍԺ-ն շարունակում էր նույն՝ հարձակողական ու արդյունավետ ֆուտբոլը խաղալ՝ չնայած, որ Ֆրանսիայի առաջնությունում առաջատարի դիրքը զիջում էր «Լիլին»: Բայց մի՞թե գերմանացի մասնագետին փոխելով փարիզցիներն ինչ-որ նոր նվաճման հասան:

Ակումբը գլխավորեց Մաուրիսիո Պոչետինոն, Տուխելը գնաց «Չելսի»: Ի՞նչ եղավ հետո. Տուխելը «Չելսիի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգան, իսկ ՊՍԺ-ն դուրս մնաց ՉԼ կիսաեզրափակիչում՝ խաղով ակնհայտորեն զիջելով «Մանչեսթեր Սիթիին», իսկ Լիգա 1-ում «Լիլին» շրջանցել այդպես էլ չհաջողվեց: ՊՍԺ-ն մխիթարվեց միայն Ֆրանսիայի գավաթով, որը, թերևս, վաղուց ոչինչ չի «ասում» թիմի երկրպագուներին: Ստացվում է, որ բացի անձնական խնդիրներից, Տուխելին հեռացնելու որևէ ադեկվատ պատճառ ակումբի ղեկավարությունը չուներ:

Անհաջող մրցաշրջանից ու որ ամենակարևորն է՝ գլխավոր նպատակին (ՉԼ-ն չնվաճելուն) չհասնելուց հետո ՊՍԺ-ն պետք է նոր փոփոխություններ անի կազմում և նոր անուններ տրամադրի Պոչետինոյին, ինչը և Ալ-Հելաիֆի-Լեոնարդո տանդեմն անում է:

Ովքե՞ր կհեռանան

Նոր անուններից բացի, բնականաբար, ՊՍԺ-ն պետք է «մաքրի» կազմն ու ազատվի այն ֆուտբոլիստներից, որոնց հետ Պոչետինոն հույսեր չի կապում:

Փարիզցիներն արդեն ծախսել են մեծ գումարներ նոր ֆուտբոլիստների վրա, որոնց դեռ կանդրադառնանք, և ֆինանսական հավասարակշռությունն ու ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու (չնայած՝ որ թիմն է մինչև հիմա պատժվել դրանք խախտելու համար), ինչպես նաև աշխատավարձերի ֆոնդը կրճատելու համար, ըստ L’Equipe-ի, ակումբը պետք է վաճառի մի շարք ֆուտբոլիստների և այդ վաճառքից պետք է ստացվի, ընդհանուր առմամբ, 180 միլիոն եվրո:

PSG: Leonardo's quotations are down, Al-Khelaifi wants Luis Campos - time.news - Time News

«Վաճառքների օպերացիան» սկսում է դարպասապահի դիրքից. ՊՍԺ-ն կվաճառի Ալֆոնս Արեոլային, որը վարձավճարով վերջին տարիներին խաղում էր «Ռեալում» և «Ֆուլհեմում»: Ֆրանսիացու վաճառքից կստացվի մոտ 10-15 միլիոն եվրո: Պաշտպանության գծում ՊՍԺ-ն, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա Տիլո Կերերին (25 մլն) և Աբդու Դիալոյին ( 25 մլն): Կիսապաշտպանության գծում ակումբից կհեռանան Իդրիս Գեյեն ու Լեոնարդո Պարեդեսը, որոնք բավական մեծ պահանջարկ ունեն Եվրոպայում: Գեյեն գնահատվում է 15 մլն եվրո, իսկ Պարեդեսը, որի համար փարիզցիները «Զենիթին» վճարեցին 40 մլն, այժմ ունի 20 մլն արժեք: Հարձակման գծի ֆուտբոլիստներից կարող է հեռանալ Պաբլո Սարաբիան, որին Transfermarkt-ը գնահատում է 22 մլն եվրո:

Ինչ վերաբերում է գլխավոր հարցին՝ Կիլիան Մբապեի ապագային, ապա վերջին օրերին, կարծես, հստակություն կա: Եթե հավատանք L’Equipe-ին ու RMC-ին, Մբապեն որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, բայց մտադիր է հարգել գործող պայմանագիրն ու մնալ Փարիզում մինչև դրա ավարտը, այսինքն՝ 2022 թվականը: Հաղորդվում է նաև, որ բանակցությունների ժամանակ Մբապեն ՊՍԺ-ին խնդրել է պայմանագրում ներառել կետ, ըստ որի՝ նա կկարողանա հետագայում «Ռեալ» տեղափոխվել, ինչը փարիզցիները մերժել են: Ստացվում է՝ Մբապեն մնում է ՊՍԺ-ում, բայց հաջորդ տարի հեռանալու է:

Մեր ընտրանին

Ովքե՞ր են եկել

ՊՍԺ-ն արդեն պաշտոնապես ունի 3 համալրում, ընդ որում՝ 3-ի դեպքում էլ ՊՍԺ-ն կատարել է բավական մտածված ու թիրախային տրանսֆերներ՝ փակելով բաց գոտիները մեկնարկային կազմում:

Ջորջինիո Վեյնալդում

Ջորջինիո Վեյնալդումը մեկուկես ոտքով արդեն «Բարսելոնայում» էր, երբ հայտնվեց ՊՍԺ-ն ու վերջին պահին «հարամ արեց» ամեն ինչ: Հոլանդացին, որն ազատ գործակալի կարգավիճակ ուներ, տվել էր իր համաձայնությունը «Բարսելոնային», Կումանն արդեն մտքում պատկերացնում էր՝ ինչպես է օգտագործելու իր սիրելի ֆուտբոլիստներից մեկին, բայց փարիզյան ակումբը 3 անգամ ավելի շահավետ առաջարկ ներկայացրեց, քան «Բարսելոնան» (տարեկան 10 մլն՝ 3-ի փոխարեն), Վեյնալդումն էլ չվարանեց ընտրության հարցում:

Wijnaldum struggles to explain Netherlands 'off-day' against Czech Republic

Վեյնալդումը հրաշալի տարիներ անցկացրեց «Լիվերպուլում»: Լինելով առանցքային ֆիգուր Կլոպի համար՝ Վեյնալդումը նվաճեց Չեմպիոնների լիգան ու Պրեմիեր լիգան, ԵՎՐՈ 2020-ում էլ բավական հաջող խաղաց: Այժմ նոր մարտահրավերի ժամանակն է 30-ամյա ֆուտբոլիստի համար, որը ՊՍԺ-ին շատ բան կտա դաշտի կենտրոնում՝ դիրք, որտեղ փարիզցիները շատ են կաղացել վերջին տարիներին:

Աշրաֆ Հաքիմի

Հաքիմին դեռ միակ ֆուտբոլիստն է, որի համար ՊՍԺ-ն գումար է վճարել: Փարիզյան ակումբը երկար ու ձիգ բանակցություններ վարեց ու, ի վերջո, 60 միլիոն եվրոյով գնեց Հաքիմիին՝ այս պահին աշխարհի ամենահեռանկարային աջ պաշտպաններից մեկին:

Աջ պաշտպանի դիրքում ևս ՊՍԺ-ն խնդիրներ ուներ: Ամեն տարի փարիզցիները փորձում էին ինչ-որ մեկին այդ դիրքում, բայց ոչինչ չէր ստացվում: 2018-ին Դանի Ալվեշն էր, 2019-ին՝ Տիլո Կերերը, նախորդ տարի ակումբը վարձակալեց Ալեսանդրո Ֆլորենցիին, բայց այս ֆուտբոլիստները երկարաժամկետ լուծումներ չէին, մինչդեռ Հաքիմիի խաղն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Նա փայլուն խաղաց «Բորուսիայում» 2 տարի, հետո արդեն «Ինտերի» կազմում նվաճեց Սկուդետոն ու միայն ֆինանսական խնդիրներն էին պատճառը, որ «ներաձուրիները» վաճառեցին մարոկկացուն: 3 կենտրոնական պաշտպանով սխեմայի դեպքում էլ Հաքիմին գտած ֆուտբոլիստ է՝ հրթիռ, որ վազում է իր եզրի ամբողջ երկայնքով:

Vídeo I Las claves de la marcha de Hakimi al PSG | Últimas Noticias Futbol Mundial

Սերխիո Ռամոս

Եվս մեկ թոփ, բայց անվճար համալրում: Սերխիո Ռամոսը «Ռեալում» 16 տարի անցկացնելուց հետո մադրիդյան ակումբից չստացավ 2 տարվա պայմանագիր, աշխատավարձի հարցում էլ «Արքայական ակումբը» առանձնապես առատաձեռն չէր:

ՊՍԺ-ն մյուս կողմում գրկաբաց սպասում էր Ռամոսին ու պատրաստ էր ապահովել այն, ինչ ցանկանում էր իսպանացին: Թե՛ 2 տարվա պայմանագիր, թե՛ բարձր աշխատավարձ, թե՛ մրցունակ նախագիծ: Փարիզյան ակումբի մենեջերները լավ են հասկանում, որ Ռամոսի գալը թիմին կտա մեծ փորձ. թիմի նպատակը ՉԼ-ն հաղթելն է և գալիս է մեկը, որ դրան հասել է 4 անգամ: Ռամոսը, բացի պաշտպանությունն ուժեղացնելը, ևս մեկ առաջատար կերպար է ՊՍԺ-ի հանդերձարանում, ինչը նույնպես կարևոր է թիմային ոգու հզորացման տեսանկյունից:

Sergio Ramos transfer: Paris Saint-Germain sign former Real Madrid captain on two-year deal | Football News | Sky Sports

Ովքե՞ր դեռ կգան

Ջանլուիջի Դոնարումա

Ժամեր անց, կամ գուցե այս հոդվածը գրելու պահին արդեն Ջանլուիջի Դոնարուման պայմանագիր է կնքում ՊՍԺ-ի հետ: Պաշտոնական հայտարարություն չկա, բայց Ֆաբրիցիո Ռոմանոն արդեն #Here we go  է արել, իսկ Մարկո Վերատին բերանից «դուրս է թռցրել» տրանսֆերի մասին՝ հայտնելով, որ շատ ուրախ է ակումբում նույնպես կիսել հանդերձարանը դարպասապահի հետ:

Դոնարուման նույնպես կմիանա ազատ գործակալի կարգավիճակով՝ անվճար: 22-ամյա դարպասապահը տարեցտարի ավելի վստահ խաղ է ցույց տալիս, իսկ Եվրոպայի ընթացիկ առաջնությանն ապացուցեց, որ շատ հուսալի դարպասապահ է: ՊՍԺ-ն առաջիկա 8-10 տարիներին դարպասապահի խնդիր, կարծես, չի ունենա:

Gianluigi Donnarumma: Italy goalkeeper set for PSG medical this weekend while on international duty - reports - Eurosport

Կլինի՞ ևս մեկ բոմբ

Տարբեր պարբերականներ գրում են, որ ՊՍԺ-ն ամենևին էլ չի պատրաստվում բավարարվել ունեցածով ու մտադիր է գոնե մեկ աղմկոտ տրանսֆեր ևս իրականացնել հաջորդ մրցաշրջանից առաջ:

AS պարբերականն օրեր առաջ հաղորդում էր, որ փարիզյան ակումբն ուշադրությամբ հետևում է Լիոնել Մեսիի իրավիճակին, որն այժմ, որքան էլ զավեշտալի հնչի, գործազուրկ է: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսի 30-ին և նոր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ դեռ կնքված չէ: Նշվում է, որ փարիզյան ակումբը հնարավորության դեպքում պատրաստ է բացել քսակն ու առաջարկած պայմանագրի շահավետությամբ գերազանցել կատալոնական ակումբին:

L’Equipe պարբերականն էլ գրում է, որ ՊՍԺ-ն լրջորեն մտածում է Պոլ Պոգբային գնելու մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի կիսապաշտպանը դեմ չէ հայրենիք վերադառնալուն, նրա տրանսֆերային արժեքն էլ էականորեն նվազել է ու հասել 50-ից 60 միլիոն եվրոյի:

Մեսիի կամ Պոգբայի հետ ՊՍԺ-ն ավելի հզոր կլինի, բայց արդեն հիմա փարիզյան ակումբն ունի վախեցնող կազմ, որով, միանշանակ ունակ է հաղթել Չեմպիոնների լիգան:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա