Logo

Խոսե Բորդալասը հեռացավ «Վալենսիայից»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:40 / 03.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Խոսե Բորդալաս

Խոսե Բորդալասը հեռացել է «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Բորդալասը «Վալենսիան» գլխավորում էր 2021 թվականի հուլիսից: Լա լիգայի ավարտված մրցաշրջանում «չղջիկներն» զբաղեցրել են 9-րդ տեղը, իսկ Արքայական գավաթում՝ հասել եզրափակիչ, որտեղ պարտվել են «Բետիսին»:

Ավելի վաղ ինսայդերներ Նիկոլո Սկիրան և Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էին, որ «Վալենսիայի» հետ պայմանագիր է համաձայնեցրել իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա