Logo

Աղբյուր. «Վալենսիան» առաջարկով դիմել է «Բարսելոնային»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:20 / 17.05.2022ՍՊՈՐՏ
null

«Վալենսիայի» ղեկավարները «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ հանդիպմանը նրան առաջարկել են գնել Խոսե Գայայի և Կարլոս Սոլերի տրանսֆերային իրավունքը:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Լապորտան պատասխանել է, որ այդ խաղացողներն իրենց հետաքրքրության շրջանակում են, սակայն դեռևս չեն կարող իրականացնել գործարքները՝ ֆինանսական բարդ իրավիճակից ելնելով: 

Նշվում է, «կապտանռնագույնները» Սոլերին կարող են հրավիրել, եթե հեռանա Ֆրենկի դե Յոնգը:

Ընթացիկ մրցաշրջանում «չղջիկների» կազմում անցկացրած 23 խաղում Գայան խփել է 2 գոլ ու կատարել 5 ասիստ: Սոլերը 31 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա