Logo

«Վալենսիան» կարող է հրավիրել Ռաֆայել Բենիտեսին

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 04.02.2016ՍՊՈՐՏ
rafa benitez epoca entrenador del valencia 1449095282467 - «Վալենսիան» կարող է հրավիրել Ռաֆայել Բենիտեսին

«Վալենսիան» դիտարկում է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին հրավիրելու տարբերակը, որը վերջերս աշխատում էր Մադրիդի «Ռեալում»։

Ըստ մադրիդյան AS պարբերականի՝ «Վալենսիայի» սպորտային տնօրեն Խեսուս Գարսիա Պիտարխն անձամբ է հետաքրքրված Բենիտեսին հրավիրելու մեջ։

Հիշեցնենք, որ Բենիտեսը հեռացվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հունվարի 4-ին՝ իր պաշտոնը զիջելով Զինեդին Զիդանին։

«Վալենսիան» այժմ գլխավորում է Գարի Նևիլը, ում գլխավորությամբ, սակայն, թիմը ոչ մի հաղթական չի տարել դեկտեմբեր ամսից սկսած։

Նշենք, որ Բենիտեսը մարզել է «Վալենսիան» 2001-04 թվականներին ու երկու անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ էլ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա