Logo

«Վալենսիան» մեկ օրում 2 նոր տրանսֆեր է իրականացրել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.08.2017ՍՊՈՐՏ
սդսդս 2 - «Վալենսիան» մեկ օրում 2 նոր տրանսֆեր է իրականացրել

«Վալենսիան» մեկ օրում հայտարարել է միանգամից 2 ֆուտբոլիստներով համալրվելու մասին:

Առաջին նորեկն «Ինտերի» պաշտպան Ջեյսոն Մուրիլյոն է, ով 2 տարի վարձավճարով կանցկացնի իսպանական ակումբում: Ըստ Marca-ի՝ «Վալենսիան» իտալական կողմին կվճարի մոտ 13 մլն եվրո:

25-ամյա ֆուտբոլիստն «Ինտեր» էր տեղափոխվել 8 մլն եվրոյի դիմաց «Գրանադայից» 2015թ. ամռանը: Նա իտալական ակումբի կազմում մասնակցել է 102 հանդիպման, իսկ Կոլումբիայի հավաքականի մարզաշապիկը կրել է 25 մրցավեճում:

Մյուս նորեկը նույնպես պաշտպան է, «Արսենալից»՝ Գաբրիել Պաուլիստան: Նա «Վալենսիայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2022թ. ամառ: Պաուլիստայի հրաժարագինը կկազմի 80 մլն եվրո: Խաղացողը «չղջիկների» կազմում կներկայացվի այսօր՝ օգոստոսի 19-ին:

26-ամյա ֆուտբոլիստն «Արսենալ» էր տեղափոխվել «Վիլյառեալից» 2015թ. և 2-ական անգամ դարձել Անգլիայի գավաթակիր ու Սուպերգավաթակիր: Պաուլիստան Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում մասնակցել էր 19 հանդիպման:

DHhhwGTXcAAYiGH - «Վալենսիան» մեկ օրում 2 նոր տրանսֆեր է իրականացրել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա