Logo

«Վալենսիայի» 20-ամյա ռմբարկուն մերժել է «Ռեալին» և միացել «Վուլվերհեմփթոնին»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.01.2018ՍՊՈՐՏ
1473271582 400406 1473272500 noticia normal - «Վալենսիայի» 20-ամյա ռմբարկուն մերժել է «Ռեալին» և միացել «Վուլվերհեմփթոնին»

«Վալենսիայի» հեռանկարային հարձակվող Ռաֆա Միրը պաշտոնապես տեղափոխվել է անգլիական «Վուլվերհեմփթոն», որը հանդես է գալիս հզորությամբ 2-րդ լիգայում՝ Չեմպիոնշիփում:

20-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ ստորագրել է 4,5 տարվա պայմանագիր և կրելու է 9 համարի մարզաշապիկը: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Միրի տեղափոխության համար «Վուլվերհեմփթոնը» վճարել է 2 մլն եվրո:

Ավելի վաղ կային տեղեկություններ, որ տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն Միրն ընտրություն է կատարել հօգուտ անգլիական ակումբի, քանի որ այն մարզում է Նունո Սանտոն, ում օրոք 2015թ.-ին իր առաջին պաշտոնական խաղն էր անցկացրել «Վալենսիայի» գլխավոր թիմում:

Հավելենք, որ Միրն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում «Վալենսիա Բ»-ի կազմում անցկացրել է 19 խաղ և դարձել 15 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա