Logo

«Վալենսիայի» երկրպագուները քարեր են շպրտել «Բարսայի» ավտոբուսի վրա և կոտրել ապակիները (լուսանկարներ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 09.02.2018ՍՊՈՐՏ
DVidKvYUQAUwKk4 - «Վալենսիայի» երկրպագուները քարեր են շպրտել «Բարսայի» ավտոբուսի վրա և կոտրել ապակիները (լուսանկարներ)

«Վալենսիայի» երկրպագուները Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում սեփական հարկի տակ «Բարսելոնայից» պարտություն կրելուց և հետագա պայքարից դուրս մնալուց հետո, հարձակում են գործել կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա:

«Բարսելոնան» պատասխան խաղում էլ հաղթեց «Վալենսիային» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Խաղացողները օդանավակայան էին մեկնում, երբ «չղջիկների» երկրպագուները սկսել են քարեր շպրտել ավտոբուսի վրա՝ կոտրելով ապակիները: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել հարձակման արդյունքում:

Բացի այդ, «Վալենսիայի» երկրպագուները վիրավորական բացականչություններ են ասել «Բարսելոնայի», Ժերար Պիկեի հասցեին, ինչպես նաև վիրավորել են Սամուել Ումտիտիին նրա մաշկի գույնի համար:

Արդյունքում, տեղի ոստիկանությունը ստիպված է եղել ուղեկցել ավտոբուսը մինչև օդանավակայան:

DVidJ3JUMAU r l - «Վալենսիայի» երկրպագուները քարեր են շպրտել «Բարսայի» ավտոբուսի վրա և կոտրել ապակիները (լուսանկարներ)

DVjQMHgXkAAwXln - «Վալենսիայի» երկրպագուները քարեր են շպրտել «Բարսայի» ավտոբուսի վրա և կոտրել ապակիները (լուսանկարներ)DVjQL3xXcAEdiia - «Վալենսիայի» երկրպագուները քարեր են շպրտել «Բարսայի» ավտոբուսի վրա և կոտրել ապակիները (լուսանկարներ)DVjQLjDWsAEFDiI - «Վալենսիայի» երկրպագուները քարեր են շպրտել «Բարսայի» ավտոբուսի վրա և կոտրել ապակիները (լուսանկարներ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա