Logo

Վալերի Ծառուկյանն առաջին գոլն է խփել «Վոլգարում» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:31 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Վալերի Ծառուկյան

Ընկերական խաղում մրցել են Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Վոլգարը» և «Ենիսեյը»:

28-րդ րոպեին Աստրախանի թիմի կազմում հաշիվը բացել է 20-ամյա հենակետային կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը: Հայ ֆուտբոլիստն առաջին գոլն է խփել «Վոլգարում»:

Հիշեցնենք՝ Ծառուկյանը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով է անցկացնելու «Վոլգարում», նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ֆակելին»:

Խաղի 70-րդ և 82-րդ րոպեներին մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Վոլգարի» դարպասին, որոնք մրցակիցը դիպուկ է իրացրել՝ հաղթանակ կորզելով 2:1 հաշվով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա