Logo

Վալերիո Վիմերկատին՝ «500-ի ակումբում». Ռեկորդակիրը Ռայմոնդ Զադուրյանն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:31 / 02.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Ընթացիկ մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» հաջող մրցելույթներում իր զգալի ներդրումն ունի նաև թիմի իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին, որը ԲԿՄԱ-ի հետ խաղում էլ դարպասն անառիկ պահեց: 

ԲԿՄԱ-ի հետ մրցավեճն առաջնության 6-րդ անընդմեջ հանդիպումն էր, որում Վալերիո Վիմերկատին գոլ բաց չթողեց՝ դարպասն անառիկ պահելով 582 րոպե շարունակ: Առաջնությունում վերջին գոլը Վիմերկատին բաց է թողել անցյալ տարվա նոյեմբերի 6-ին «Նորավանքի» հետ կայացած խաղի 48-րդ րոպեին Սերգեյ Օռլովի հարվածից հետո: 

Այսպիսով, Վալերիո Վիմերկատին ընդգրկվեց դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում»: Նա նաև գերազանցեց իր թիմակից Դմիտրի Աբակումովի ցուցանիշը, որին 2018թ. հաջողվել էր դարպասն անառիկ պահել 533 րոպե շարունակ՝ ցույց տալով լավագույն արդյունքն «Արարատ-Արմենիայում» հանդես եկած դարպասապահների մեջ: Իսկ այլազգի դարպասապահներից դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով առայժմ Վիմերկատիին գերազանցում է միայն Օգնյեն Չանչարևիչը (594):

Վիմերկատին դարձավ «500-ի ակումբի» 23-րդ անդամը՝ միանգամից տեղ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականում: Նշենք, որ 6 դարպասապահների՝ Ֆելիքս Հակոբյանին, Էդիկ Երիցյանին, Արթուր Հովհաննիսյանին, Ստեփան Ղազարյանին, Արսեն Բեգլարյանին և Հարություն Աբրահամյանին հաջողվել է մեկից ավելի անգամ հատել 500 րոպեի սահմանագիծը: Յուրօրինակ ռեկորդակիրը «Շիրակի» նախկին մեկ այլ դարպասապահ Արթուր Հովհաննիսյանն է, որը 4 տարբեր ցուցանիշ ունի գրանցած «500-ի ակումբում»:

Այժմ Վալերիո Վիմերկատին իր առջև նոր խնդիր պետք է դնի ու փորձի նախ հատել 600 րոպեի սահմանագիծը, ապա նաև դառնալու ՀՀ առաջնությունների բացարձակ ռեկորդակիր: Նշենք, որ ներկայումս ռեկորդակիրը «Շիրակի» նախկին դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանն է, որը 2002թ. առաջնությունում 755 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:

Առաջին խնդիրը լուծելու համար իտալացի դարպասապահին անհրաժեշտ է հաջորդ տուրում «Փյունիկի» հետ կայանալիք մրցավեճում դարպասն անառիկ պահել ընդամենը 18 րոպե:

Իսկ Զադուրյանի ռեկորդը գերազանցելու համար Վիմերկատին առաջիկա երկու հանդիպումներում պետք է 174 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ պահի: Պարզ է, որ ռեկորդին հավակնելու համար Վիմերկատիին առաջին հերթին անհրաժեշտ է «Փյունիկի» հետ անչափ կարևոր խաղում դարպասն անառիկ պահել:

Հուսալի խաղով և հիանալի սեյվերով աչքի ընկնող իտալացի դարպասապահը Հայաստանում հայտնվեց 2019/20թթ. առաջնության մեկնարկում: «Նոայի» կազմում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում Վիմերկատիի նորամուտը կայացել է 2019թ. օգոստոսի 24-ին Վանաձորում «Լոռիի» հետ խաղում: Արդեն 10-րդ րոպեին Գրիգոր Աղեկյանը գրավել էր նրա պաշտպանած դարպասը:

Այդ միակ գոլն էլ վճռել էր հանդիպման ելքը: Արդեն հաջորդ տուրում, «Ուրարտուի» հետ խաղում Վիմերկատին ՀՀ առաջնություններում առաջին անգամ դարպասն անառիկ պահեց: «Նոայի» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում իտալացի դարպասապահը 22 խաղում 23 գոլ բաց թողեց, 8 անգամ դարպասն անառիկ պահեց: Հաջորդ մրցաշրջանն ավելի հաջող էր Վիմերկատիի համար:

Առաջնության 21 հանդիպումներում նա ընդամենը 18 գոլ բաց թողեց, 10 անգամ դարպասն անառիկ պահեց: Ընդ որում 4 խաղ անընդմեջ Վիմերկատին դարպասն ամուր փակի տակ պահեց՝ գոլ բաց չթողնելով 436 րոպե շարունակ: Նշենք, որ դարպասն անառիկ պահած խաղերի քանակով Վիմերկատիի ցուցանիշը լավագույնն էր առաջնության մասնակից դարպասապահների մեջ:

Ընթացիկ առաջնությունում «Նոայից» տեղափոխվելով «Արարատ-Արմենիա», Վիմերկատին հենց «Ալաշկերտի» հետ կայացած մեկնարկային խաղից ստանձնեց թիմի դարպասի պաշտպանությունը: Դմիտրի Գունկոն քաջատեղյակ լինելով «Նոայում» իր նախկին սանի խաղային ունակությունների մասին, Վիմերկատիին լիովին վստահում է նաև «Արարատ-Արմենիայում»՝ պահեստայինների նստարանին թողնելով թիմի նախկին հիմնական դարպասապահ Դմիտրի Աբակումովին:

Վիմերկատին առանց փոխարինման մասնակցել է «Արարատ-Արմենիայի» անցկացրած առաջնության բոլոր 19 հանդիպումներին (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը), որոնցում ընդամենը 11 գոլ է բաց թողել, 12 անգամ դարպասն անառիկ է պահել:

Այս ցուցանիշներով իտալացին ընթացիկ առաջնության ամենահուսալի դարպասապահն է: VNews.am-ը ներկայացնում է դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբի» անդամների ցուցանիշները:

Դարպասապահներ

Ակումբ

Րոպե

Ժամանակահատված

1.Ռայմոնդ Զադուրյան

«Շիրակ»

755

04.07.2002-30.09.2002

2.Ֆելիքս Հակոբյան

«Միկա»

733

04.11.2007-12.06.2008

3.Էդիկ Երիցյան

«Արարատ», «Գանձասար»

704

24.09.2006-19.05.2007

4.Արթուր Հովհաննիսյան

«Շիրակ»

681

10.04.1992-25.05.1992

5.Արթուր Հովհաննիսյան

«Շիրակ»

644

07.08.1997-26.09.1997

6.Գրիգոր Մելիքսեթյան

«Փյունիկ»

600

19.11.2008-13.05.2009

7.Էդիկ Երիցյան

«Կոտայք»

599

17.08.1996-29.09.1996

8.Արմեն Ավագյան

«Փյունիկ»

595

15.08.1996-14.10.1996

9.Օգնյեն Չանչարևիչ

«Ալաշկերտ» 

594

30.09.2018-28.11.2018

10.Գառնիկ Հովհաննիսյան

«Միկա»

590

11.06.2005-18.07.2005

11.Նիկոլայ Սարգսյան

«Գանձասար», «Արարատ»

585

15.10.2006-01.09.2007

12.Վալերիո Վիմերկատի

«Արարատ-Արմենիա»

582

06.11.2021-02.03.2022

13.Ստեփան Ղազարյան

«Արարատ»

580

14.09.2013-09.11.2013

14.Գարեգին Նաջարյան

«Բանանց»

576

09.04.1992-10.05.1992

15.Դիոգո Ֆիգերեդո

«Սևան»

569

13.08.2021-15.10.2021

16.Արսեն Բեգլարյան

«Գանձասար», «Ուլիս»

568

18.05.2014-13.09.2014

17.Վսևոլոդ Երմակով

«Արարատ»

566

27.11.2020-07.04.2021

18.Տիգրան Ասլանյան

«Էրեբունի»

555

09.11.1998-26.07.1999

19.Հարություն Աբրահամյան

«Արարատ»

553

17.10.1992-20.05.1993

20.Արթուր Ավագյան

ՀՄԸՄ

552

05.11.1992-28.08.1993

21.Ֆելիքս Հակոբյան

«Միկա»

541

22.06.2003-02.08.2003

22.Արսեն Բեգլարյան

«Ալաշկերտ»

536

04.03.2017-28.05.2017

23.Դմիտրի Աբակումով

«Արարատ-Արմենիա»

533

01.09.2018-31.10.2018

24.Սաուլյուս Կլևինսկաս

«Միկա»

532

02.04.2010-15.05.2010

25.Արմեն Հովհաննիսյան

«Կոտայք»

530

17.03.1996-09.05.1996

26.Վլադիմիր Մալկով

«Ուլիս»

530

17.04.2010-06.06.2010

27.Հարություն Աբրահամյան

«Երևան», «Արարատ»

526

09.11.1998-07.04.1999

28.Արթուր Հովհաննիսյան

«Շիրակ»

520

17.10.1998-19.05.1993

29.Արթուր Հովհաննիսյան

«Շիրակ»

520

30.04.2000-13.06.2000

30.Գևորգ Կասպարով

«Ուլիս»

507

25.10.2008-01.08.2009

31.Ստեփան Ղազարյան

«Արարատ»

507

08.03.2014-19.04.2014

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա