Logo

Վալվերդեն խաղից հետո բռունցքով հարվածել է «Վիլյառեալի» ֆուտբոլիստին, հայտնի է պատճառը

12:04 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղից (2-3) հետո հարվածել է մրցակցի կիսապաշտպան Ալեքս Բաենային, հայտնում է Marca-ն:

24-ամյա ֆուտբոլիստը խաղից հետո Բաենային սպասել է հյուրերի ավտոբուսի համար նախատեսված կայանատեղիում և նրան տեսնելուն պես բռունցքով հարվածել է իսպանացու դեմքին:

Ֆուտբոլիստների միջև հարաբերությունները լարված էին դեռ հունվարին կայացած գավաթային խաղին, երբ Բաենան հարվածել էր Վալվերդեի ոտքին ու ասել. «Հիմա կարող ես լաց լինել, քանի որ որդիդ չի ծնվի»: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Վալվերդեի մերձավորներին, հաղորդում է, որ «Վիլյառեալի» ֆուտբոլիստը նմանատիպ խոսքեր է ասել նաև վերջին խաղից հետո: Բաենայի դեմքին հարվածելուց հետո Վալվերդեն ասել է. «Ընտանիքն առաջնահերթություն է ու անձեռնմխելի է»: 

Ապրիլի 9-ի գիշերվա ընթացքում Ալեքս Բաենան սոցցանցերում հերքել է իրեն վերագրվող խոսքերը. «Ես տխուր եմ ագրեսիայի համար, որին ենթարկվում եմ, ու այն պատմությունների համար, որ ինձ են վերագրվում: Ես ԵՐԲԵՔ այդպիսի բաներ չեմ ասել (Վալվերդեին-խմբ.)»:

Ալեքս Բաենան Վալվերդեից ստացած հարվածից հետո անվտանգության կոչեր է արել, հետո գնացել է «Վիլյառեալի» պատվիրակի ու մի ոստիկանի մոտ՝ կատարվածի համար բողոքելու:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա