Logo

Վալվերդեն ասել է՝ որն է «Ռեալի» քամբեքների գաղտնիքը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:39 / 25.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն անդրադարձել է թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում կատարած անհավանական քամբեքներին:

«Յուրաքանչյուրը, որ խաղադաշտ է դուրս գալիս «Ռեալի» մարզաշապիկով, միշտ փորձում է հաղթանակի հասնել, և հենց սա է մեզ տարբերում մյուսներից:

Պարտության մասին մտքեր միշտ էլ լինում են: Իրավիճակը շատ ավելի ծանր էր «Սիթիի» դեմ խաղում. ընթանում էր 89-րդ րոպեն, մենք պարտվում էինք, բավական էր մեկ ակնթարթ, և դուրս կմնայինք Չեմպիոնների լիգայից...

Չեմ կարող ասել՝ մրցակիցները վախենու՞մ են մեզնից, թե՞ ոչ, սակայն վստահ եմ, որ մեծ ճնշում են զգում»,- ուրուգվայցու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» մրցելու է «Լիվերպուլի» հետ: Հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա