Logo

Վալվերդեն խնդրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը ձեռք բերել Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 26.07.2018ՍՊՈՐՏ
ernesto valverde cropped 1jg8hy17k2auxzn6szxhtsj8o - Վալվերդեն խնդրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը ձեռք բերել Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է իր շարքերում տեսնել «Վալենսիայի» ավագ Դանի Պարեխոյին:

Ինչպես փոխանցում է sport.es-ը, Վալվերդեն Պարեխոյին համարում է իր նոր խաղային սխեմայի իդեալական խաղացող: Վալվերդեն արդեն դիմել է «Բարսելոնայի» ղեկավարությանը, սակայն տրանսֆերի իրագործմանը կարող է խանգարել ֆուտբոլիստի բարձր գինը՝ 50 միլիոն եվրո` ըստ պայմանագրում նշված կետի: «Բարսելոնան» կգնի խաղացողին միայն գնիջեցման դեպքում:

Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Պարեխոն մասնակցել է Պրիմերայի 34 հանդիպման, խփել 7 գնդակ, որոնցից 6-ը՝ 11 մետրանոցից, ու կատարել նույնքան գոլային փոխանցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա