Logo

Վան Բաստենը համաձայնել է, որ նվազագույնը 18 անգամ ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Վերները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.09.2021ՍՊՈՐՏ
Բաստենը համաձայնել է որ նվազագույնը 18 անգամ ավելի լավ ֆուտբոլիստ է քան Վերները - Վան Բաստենը համաձայնել է, որ նվազագույնը 18 անգամ ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Վերները

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը խոսել է Գերմանիայի հավաքականի ու «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների մասին:

Voetbal International-ի փոխանցմամբ՝ լրագրողի դիտարկմանը, որ նախկին հարձակվողը 18 անգամ ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Վերները, Մարկո վան Բաստենը պատասխանել է. «Նվազագույնը… Կարծում եմ՝ դեռ համեստ է ասված»:

«Նա վստահություն չունի. դա ակնհայտ է: Միաժամանակ կարող եմ ասել, որ որպես մարզիչ՝ նկատում եմ՝ նա ճիշտ խաղային դիրքեր է զբաղեցնում: Մնում է միայն՝ գնդակը հանգիստ գլորի դարպասը: Մեծ հաջողությունների հասնելու համար նա ուղղակի բավական լավը չէ»,- եզրափակել է լեգենդար հարձակվողը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա