Logo

Վան դե Բեկը չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:26 / 20.02.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նիդեռլանդցի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Էվերտոնի» կազմում, չի ցանկանում վերադառնալ «կարմիր սատանաների» ճամբար՝ հաղորդում է Manchester Evening News-ը։

Ըստ աղբյուրի՝ եթե «Էվերտոնին» հաջողվի պահպանել ԱՊԼ-ում հանդես գալու իրավունքը, ապա կիսապաշտպանը կնախընտրի հանդես գալ «կապույտների» կազմում։

Նշվում է, որ Վան դե Բեկի նման ցանկության գլխավոր պատճառը «Մանչեսթեր Յունայթեդում» ստացած քիչ խաղաժամանակն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա