Logo

Սանչոն «խայթող» գրառում է կատարել Վան դե Բեկի հրապարակած լուսանկարի տակ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:22 / 18.01.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը լուսանկար է հրապարակել թիմի մարզումից:

Մանկունիանցիների ֆուտբոլիստները խմբերի են բաժանվել ու մի քանի երկկողմանի հանդիպում անցկացրել միմյանց միջև:

Նիդեռլանդցու թիմում հայտնվել են Թոմ Հիթոնը, Պոլ Պոգբան, Կրիշտիանու Ռոնալդուն, Ֆիլ Ջոնսը, Մարկուս Ռեշֆորդն ու Լյուկ Շոուն:

«Հաղթող թիմը».- նկարին կից գրել է Վան դե Բեկը:

Մանչեսթերյան թիմի վինգեր Ջեյդոն Սանչոն «խայթող» գրառում է կատարել խաղընկերների լուսանկարի տակ:
«Քո առաջին հաղթանակը վերջին շրջանում, վայելի՛ր ընկերս»:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում Վան դե Բեկն անցկացրել է 14 հանդիպում (ընդամենը՝ 3-ը մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա