Logo

Վան դե Բեկը ձմռանը կարող է Իտալիա տեղափոխվել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.09.2021ՍՊՈՐՏ
The Manchester United hero sends message to Donny van de - Վան դե Բեկը ձմռանը կարող է Իտալիա տեղափոխվել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը հայտնվել է «Ինտերի» հետաքրքրությունների շրջանակում: Միլանյան ակումբը ձմռանը կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: Այդ մասին հաղորդում է Calciomercato-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ տեղափոխությունը կարող է կայանալ այն դեպքում, եթե հոլանդացին մոտ ապագայում ևս ակումբում չստանա բավարար խաղաժամանակ: 24-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում 2 հանդիպման է մասնակցել՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր 51 րոպե:

Վան դե Բեկը 2020 թվականին 39 մլն եվրոյի դիմաց «Այաքսից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա՝ մանկունյական ակումբի հետ պայմանագրի ժամկետը կլրանա 2025 թվականի ամռանը:

Լաուտարոն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա