Logo

Վան Դեյկն ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.10.2020ՍՊՈՐՏ
Դեյկն ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ - Վան Դեյկն ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:13

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մերսիսայդյան դերբիում «Լիվերպուլը» ոչ-ոքի է ավարտել հանդիպումն «Էվերթոնի» հետ:

Հանդիպման ընթացքում ոտքի շրջանում վնասվածք է ստացել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Daily Mail-ը, հղում կատարելով beIn Sports-ին, հաղորդում է, որ ըստ տեղեկությունների՝ հավանականություն կա, որ Վան Դեյկը պատռել է խաչաձև կապանները:

Նման պարագայում Նիդեռլանդների հավաքականի պաշտպանն ստիպված կլինի մոտ 7-8 ամիս վերականգնվել վնասվածքից: Ստացվում է, որ Վան Դեյկի համար ընթացիկ մրցաշրջանը, հնարավոր է, ավարտված է:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկը մասնակցել է 5 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա