«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկն անդրադարձել է այն թեմային, թե վնասվածքից հետո չի ցուցադրում նախկին որակները:
«Դեմ չեմ, քանի որ ինքս էլ բարձր նշաձող եմ սահմանել: Երբ խաղադաշտում ես, բոլորը կարծում են, թե 100 տոկոսով պատրաստ ես խաղին: Ես սա հասկանում եմ:
Մարդկանց համար էական չէ՝ վատառո՞ղջ ես եղել, թե՞ վնասվածքի պատճառով շուրջ մեկ տարի չես խաղացել: Այն մրցանակները, որոնք նվաճել ես, դառնում են չափանիշ: Բայց ես անում եմ առավելագույնը, որ յուրաքանչյուր հանդիպման ցուցադրեմ իմ լավագույն որակները:
Միանշանակ եղել են պահեր, երբ կարող էր ավելի լավ լինել, բայց ես նույնպես մարդ եմ ու սխալվում եմ:
Ես գիտեմ, սակայն, որ հնարավորն անում եմ՝ ամենաբարձր մակարդակով ելույթ ունենալու համար: Ուղղակի մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ բոլորը սոցկայքերում հայտնում են իրենց կարծիքը:
Կան ավելի մեծ հարթակներ, ընդ որում՝ դրանք կարող են ազդեցություն ունենալ քեզ վրա»,- De Telegraaf-ը մեջբերում է հոլանդացու խոսքը:
Հիշեցնենք՝ 2020 թվականին՝ «Էվերթոնի» դեմ խաղում, Վան Դեյկը ծնկի վնասվածք ստացավ, ինչի պատճառով ստիպված եղավ բաց թողնել մոտ 9 ամիս: Նա խաղադաշտ վերադարձավ անցած ամառ: «Լիվերպուլի» կազմում ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 22 խաղ:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո