Logo

Վան Դեյկն ասել է, թե որն է «Վիլյառեալի» ուժեղ կողմը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:32 / 25.04.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Վիլյառեալի» դեմ խաղից առաջ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն իր կարծիքն է հայտնել մրցակցի վերաբերյալ:

«Շատ բարդ դիմակայություն է լինելու, քանի որ «Վիլյառեալը» հզոր թիմ է: Տեսել եմ նրանց խաղը «Բավարիայի» հետ: Այդ թիմի ուժեղ կողմը պաշտպանությունն է, որը Մյունխենում ֆանտաստիկ էր:

«Վիլյառեալն» առաջին հերթին կոլեկտիվ խաղ է ցուցադրում: Նրանց կենտրոնական պաշտպանները՝ Պաու Տորեսն ու Ռաուլ Ալբիոլը, անհավանական են»,- նիդեռլանդցու խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Վիլյառեալ» խաղը կայանալու է ապրիլի 27-ին՝ ժամը 23:00-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 3-ին՝ նույն ժամին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա